Հաջորդ օրը մրցույթի ելան VIII դասարանի աշակերտները, այս անգամ միայն տնարարությունից: Դահլիճում ուրախ եռուզեռ էր:
Յուրաքանչյուր դասարան գեղեցիկ ու ճաշակով սեղան էր ձևավորել, որը շատ գնահատեցին ժուրիի անդամները: VIIIա և VIIIբ դասարանների աղջիկները յուրատեսակ քննտվեցին տնարարությունից:
Մրցույթի ժամանակ աղջիկները պատրաստեցին աղցաններ, որի տեսքը և համը աչք շոյող և ախորժաբեր էին: Այնուհետև կաևեցին գոգնոցներ: չնայած ժամանակի սղությանը, աղջիկները կարողացան շատ արագ ձևել և կարել դրանք:
Ժուրին նորից աշխատանքը գնահատեց բավարար , և խորհուրդ տվեց կատարելագործել հմտությունները այս ուղղությամբ: Վերջին մրցույթը տոնական տորթի ձևավորումն էր: Երկու դասարանն էլ աչքի ընկան գեղեցիկ և նրբաճաշակ աշխատանքով: Մրցույթի արդյունքում ժուրին երկու դասարանների աշխատանքը գնահատեց հավասար և ցանկացավ, որ բոլորը դառնան լավ տնտեսոըհիներ:

No comments:
Post a Comment