Մայիսի 31-ին տեղի ունեցավ մանկավարժական խորհուրդի նիստ: Նիստին Հասմիկ Քամալյանը խոսեց կրթական ռեսուրսների մասին: Նա ներկայացրեց այն կայքերը, որոնց միջոցով կարող են բոլորը ծանոթանալ կրթական ռեսուրսներին`safe.am, ktak.am, armedu.am, atc.am:

Ծանոթացան նաև հանրային քննարկման ներկայացված 2011-2012 ուսումնական տարվա դասագրքերի մրցույթի գնահատման ընդհանուր հանձնաժողովի նիստի որոշմամբ հաղթող ճանաչված դասագրքերին:
Դասագրքերը համակարգչի մեջ ներբեռնելու և ուսումնասիրելու համար հասանելի են " Հայկական կրթական միջավայր" պորտալում: