Saturday, February 18, 2012
Մեր բարի գործը
Friday, February 17, 2012
Բանավեճ
Հունվարի 31-ին Իջևանի հ.1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բանավեճ` «Ծառայել բանակում, թե ոչ»: Մասնակցում էին իններորդ դասարանցիները և նրանց դասղեկները: Նախօրոք հանձնարարվել էր գրել ազատ թեմայով շարադրություն «21-րդ դարի երիտասարդությունը և բանակը» թեմայով, որի արդյունքում պարզվել էր որ տղաների մեծամասնությունը ցանկանում է ծառայել զինված ուժերում: Բայց, չնայած դրան, ծավալվեց բուռն քննարկում: Բանավեճի հենց սկզբում աղջիկներից մեկն ասաց, որ չի հավատում տղաների անկեղծությանը, թե ուզում են ծառայել բանակում: Տղաները փորձում էին ապացուցել հակառակը: Բուռն քննարկումից հետո տղաները հաղթող դուրս եկան պայքարից: Վերջում աղջիկներից ոմանք խոստովանեցին, որ իրենք նույնպես կուզեին ծառայել հայկական բանակում:
Friday, February 3, 2012
Հետաքրքիր դասաժամ
Դասի թեման էր «Armenian. American and British cuisine...»
Wednesday, February 1, 2012
Հայոց բանակ 20
Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում տոնական եռուզեռ է: Թվում է, դպրոցը լիքն է զինվորականներով: Սակայն, ուշադիր նայելով, տեսնում ենք, որ այդ զինվորները 8-րդ և 9-րդ դասարանցիներն են` զինվորական համազգեստով: Ցածր դասարանցիները զարմանքով ու նաև հիացմունքով խռնվել են նրանց շուրջ: Առավոտվանից դպրոցում հնչում են հայրենասիրական երգեր: Աշակերտները, խմբվելով միջանցքում տեղադրված հեռուստացույցի առջև, ոգևորված երգում են ու պարում:
Subscribe to:
Posts (Atom)