Դպրոցի բեմում երրորդ դասարանցի փոքրիկներն էին: Միջոցառման թեման էր ՛՛Աշխարհի յոթ հրաշալիքները՛՛: Հանդիսատեսները պատրաստվում էին հետաքրքիր պատմություններ լսել հանրահայտ հրաշալիքների մասին, սակայն փոքրիկներն այդ մասին չէ, որ պատմում էին: Նրանց մանկական շուրթերից նոր հրաշալիքներ էին ներկայանում՝ ՄԱՐԴ, ՄԱՅՐ, ԵՐԵԽԱ, ՍԵՐ, ԿՅԱՆՔ, ՍԻՐՏ, ՀԱՅՐԵՆԻՔ:
Երեխաները գեղեցիկ ասմունքով, երգով ու պարով ուղղակի հիացրին թե՛ հանդիսատես աշակերտներին, թե՛ ուսուցիչներին ու ծնողներին: Նրանք կարողացան հանդիսատեսի սրտին ու մտքին հասցնել իրենց ներկայացրած յոթ հրաշալիքների խոր իմաստը, հուզել բոլորին և համոզել, որ իրենք արժևորում են այն մեծությունները, որոնց մասին խոսում են:
Իսկ դա հնարավոր չէր լինի, եթե դասվար Մարգարիտա Մկրտումյանը նրանց հոգում չսերմաներ այդ արժեքները: Արժեքներ, որոնք դաստիարակում են մարդուն, մորը, մանկությունը, սերը, կյանքը, սիրտը և հայրենիքը գնահատող սերունդ:
Միջոցառումից հետո ծնողները շնորհակալություն հայտնեցին տնօրինությանը և երիտասարդ դասվարին հաճելի ու անմոռաց պահեր պարգևելու համար: