
Օրվա երկրորդ կեսին իններորդ դասարանցիներին հյուր էին պատերազմի և աշխատանքի վետերաններ Գոհար Մինասյանը, Սուրեն Օհանյանը, Վարյա Խաչատրյանը, Ժորա Գալստյանը, Թելման Մայիլյանը: Նրանք երեխաներին պատմեցին իրենց կյանքի, աշխատանքային ուղու մասին, սովորեցրին, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը: 94- ամյա վետերան Գ. Մինասյանը, ով հիմնականում վարում էր դասը, ասում էր." Հայրենասիրությունը հո ճառ չէ, որ ամբիոնից գոռաս: Հայրենասիրությունը զգացմունք է, այնպես ինչպես սերը, և այն պետք է ծնվի մարդու մեջ":
Հանդիպմանը ներկա աշակերտներն ու ուսուցիչները համակ ուշադրություն դարձած լսում էին վետերանների խոսքը, նրանց ասած յուրաքանչյուր բառը, կարծես, դառնում էր ներկաների հետագա կյանքի ուղենիշը: Իսկ դպրոցի երկարամյա, բազմավաստակ ուսուցչուհի Վարյա Գրիգորևնայի խոսքը նույնիսկ արցունքներ առաջացրեց ներկաների աչքերում:
Հանդիպման ավարտին խոսք ասացին նաև տնօրեն Լուսյա Խաչատրյանը, դպրոցի բազմափորձ զինղեկ Ռոբերտ Քամալյանը: Իջևանի վետերանների խորհուրդը, ի դեմս նախագահ Սուրեն Օհանյանի, դպրոցի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով: