Դպրոցում բոլորը գիտեն, որ յուրաքանչյուր տարի կազմակերպվում է որևէ սպորտային միջոցառում` նվիրված մայիսյան հաղթանակներին: Այս անգամ Մեծ Հաղթանակի օրվան և Շուշիի ազատագրման 22-րդ տարելիցին էր նվիրված վեցերորդ դասարանցիների միջև կազմակերպված սպորտլանդիան: Բոլորն անհամբեր սպասում էին:


Իսկ մինչ այդ առաջին հարկի միջանցքում աշակերտները խմբվել էին "Մեր սուրը փառքով դրեցինք պատյան" խորագրով ստենդի առջև: Այն արտացոլում էր Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի դժվարին հաղթանակի
փառապանծ պատմությունը: Ողջ օրվա ընթացքում դպրոցում հնչում էին պատերազմական օրերի բոլորին ծանոթ ու հոգեհարազատ երգերը: Դպրոցի կամարների տակ թևածում էր հաղթանակի շունչը:


Օրվա վերջում սպասված սպորտային մրցավեճը արդարացրեց բոլոր սպասելիքները. մարտական ոչ-ոքի արդյունքը խոսում է թիմերի անզիջում պայքարի մասին:
Գոհ են բոլորը` թե մասնակից թիմերը, թե' ժյուրին և թե' հանդիսատեսը: