
Monday, December 14, 2015
Դժվար տարիք

Tuesday, December 8, 2015



Դպրոցի հինգից յոթերորդ դասարանի աղջիկները միշտ անհամբերությամբ են սպասում տեխնոլոգիայի դասերին: Ուսուցչուհին` Լուսինե Մելիքսեթյանը, գտել է այդ դասաժամերը հետաքրքիր անցկացնելու բանալին: Դպրոցում կան բոլոր պայմանները թխվածքներ թխելու, աղցաններ պատրաստելու համար: Աղջիկները, օգտվելով այդ հնարավորությունից, ի կատար են ածում իրենց ամենատարբեր մտահղացումները: Համեղ աղցաններով և փխրուն թխվածքաբլիթներով աղջիկները հյուրասիրում են իրենց դասարանի տղաներին և ուսուցիչներին:
Tuesday, November 17, 2015
Գեղեցիկ նախաձեռնություն

Բերքի տոն 2015
ուսուցիչները, ինչպես նաև ծնողները միշտ էլ անհամբերությամբ են սպասում: Այս տարի ևս դպրոցի բոլոր դասարանները խնամքով ու ջանասիրությամբ էին պատրաստվել Հայաստանի բերքն ու բարիքը ներկայացնելու համար: Աշնանային բերք ու բարիքով ծանրաբեռնված սեղանները ձևավորված էին այնպիսի ջանասիրությամբ ու յուրահատուկ ձևավորմամբ, որ անտարբեր չէին թողնում ոչ
մեկին: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի մշակույթի, կրթության և սպորտի վարչության պետ Կ. Նազարյանը:
մեկին: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի մշակույթի, կրթության և սպորտի վարչության պետ Կ. Նազարյանը:
Միջոցառման ընթացքում 7-րդ և 8-րդ դասարանցիները մրցեցին աղցաններ պատրաստելու հմտությամբ, իսկ իններորդ դասարանցիները պատրաստեցին ֆուրշետային
սեղաններ:
Միջոցառման ընթացքում հնչեցին աշխույժ երգեր, բեմադրվեցին գեղեցիկ պարային համարներ: Ելույթ ունեցան ինչպես դասարանախմբերի պարուհիները, այնպես էլ դպրոցի պարի խմբակի սաները:
Հոգեբանի գործառույթները դպրոցում
Դպրոցի հոգեբան Մարիաննա Մարդանյանի նախաձեռնությամբ այս ուսումնական տարում արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է ուսանելի և կարևոր սեմինար: Այս անգամ այն վերաբերում էր դպրոցում հոգեբանի գործառույթներին: Մ. Մարդանյանը մանրամասնորեն ներկայացրեց իր կատարած, ինչպես նաև տարվա ընթացքում նախատեսած միջոցառումները: Այդ ամենն ուղեկցվում էր մեծ էկրանի վրա լուսանկարների ցուցադրությամբ, որտեղ պատկերված էին դպրոցի աշակերտների հետ տարված աշխատանքները:
Սեմինարին ներկա դասղեկները և ուսուցիչները կարևորեցին կատարված աշխատանքները, տեղում պլանավորեցին հոգեբանի հետ համագործակցությունը:
Monday, November 16, 2015
Ուսուցչի տոն



հանդիսատեսներին:
Միջոցառման վերջում ներկա բոլոր ուսուցիչներին աշխորհրդի կողմից փոքրիկ հուշանվերների տեսքով բաժանվեց աշակերտների սրտի քաղցրությունը:
Tuesday, October 20, 2015
Սեմինար ծնողների համար

Դպրոցի հոգեբան Մարիաննա Մարդանյանը առաջին դասարացիների ծնողների համար անցկացրեց սեմինար <<Վեց տարեկանի ճգնաժամը>> թեմայով: Նա ներկայացրեց այն խնդիրները և դժվարությունները, որոնք առաջանում են երեխայի դպրոց հաճախելու հետ կապված, խորհուրդներ տվեց մայրիկներին, թե ինչպես պետք է վարվել կամակոր, խաղից դժվարությամբ կտրվող փոքրիկների հետ: Մասնավորապես, նա նշեց, որ վեց տարեկանում երեխայի գործունեության մեջ գլխավորը խաղն է, և միայն յոթ տարեկանում է նրա մոտ ուսուցումը դառնում գործունեության տեսակ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համբերատար լինել և երեխաներին աստիճանաբար ներգրավել ուսուցման գործընթաց:
Սեմինարին ներկա ծնողներն անչափ գոհ էին միջոցառումից և իրենց շնորհակալությունը հայտնեցին Մ. Մարդանյանին՝ արժեքավոր խորհուրդների համար:
Անկախության օր




Sunday, September 6, 2015
Սեպտեմբերի 1



Monday, May 25, 2015
ՔՊ օր

ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի 23.01.2015թ.-ի թիվ 30-Ա հրամանի համաձայն, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ, մայիսի 14-ին մեր մարզում անցկացվեց ,,Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում,, թեմայով շտաբային ուսումնավարժություն և ,, Տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալումը,, գործնական միջոցառում:
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ծավալվել էր բնակչության տարահանման ժամանակավոր տեղակայման կետ, անցկացվեց գործնական միջոցառում: Կատարվեց փորձնական տարահանում, որին մասնակցեցին մոտ 70 պայմանական տարահանվածներ: Նախապես կազմվել էին ընդունման, հաշվառման և բախշման, հասարակական կարգի պահպանման, հակահրդեհային պաշտպանության, գույքի և սննդի բախշման խմբերը, կահավորվել էին մոր ու մանկան սենյակը, բուժկետը, տեղեկատվական կենտրոնը: Բոլոր աշխատանքները կատարվեցին կազմակերպված և բարձր մակարդակով:
Պետք է նշել, որ քաղպաշտպանության հետ կապված միջոցառումները մեր դպրոցում միշտ էլ անցնում են հավուր պատշաճին: Դա կատարվում է դպրոցի երկարամյա զինղեկ Ռոբերտ Քամալյանի հետևողական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ: Յորաքանչյուր տարի դպրոցում անցկացվում է ՔՊ օր, որի ժամանակ աշակերտները ծանոթանում են բնական և տեխնածին աղետների ու դրանց հետ կապված ռիսկերի նվազեցման հետ:
Հրաժեշտ Այբբենարանին
Այբբենարանի հանդեսները դպրոցական միջոցառումների անբաժանելի մասն են կազմում: Դրանք առաջին դասարանցիների համար մի յուրատեսակ քննություն են անցած մեկ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Դասվարներ Ծ. Թամրազյանը և Մ. Մկրտումյանը երկար ու տքնաջան աշխատանք էին կատարել՝ առաջին դասարանցիների այդ "հում" նյութից ստանալու այն, ինչին ականատես եղան միջոցառմանը ներկա ուսուցիչները և ծնողները: Երկու միջոցառումներն էլ հայրենասիրական բնույթի բաց դասեր էին, որ մատուցեցին փոքրիկները՝ իրենց հատուկ պարզությամբ ու ինքնատիպությամբ:
Մայիսի 9

ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակը և Շուշիի ազատագրման 23-ամյակը: Այդ հիշարժան տարելիցներին էր նվիրված դպրոցում կազմակերպված միջոցառումների շարքը, որն իր ձևով նորություն էր և արժանացավ դրական արձագանքի:
Մայիսի 8-ին, ողջ օրվա ընթացքում, դպրոցի առաջին հարկում տեղադրված էկրանին
ցուցադրվում էին պատերազմական օրերի խրոնիկան արտացոլող կադրեր, լսվում էին պատերազմական օրերի երգերը, որոնք օգնեցին զինվորներին Մեծ Հաղթանակի գործում:Թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները մեծ հետաքրքրությամբ լսում էին այդ հոգեհարազատ երգերը:
Օրվա վերջում սպորտհրապարակում կազմակերպվեց ֆլեշ-մոբ՝ դպրոցի պարի խմբակի աշակերտների մասնակցությամբ:Երեխաները կազմեցին 70 թիվը և ներկայացրին գեղեցիկ պար:

Միջոցառմանը գեղեցիկ համարով ներկայացավ դպրոցի դհոլոհարների խումբը, իսկ Բենիամին Ղալումյանի կատարմամբ "Синий платочек" երգը արժանացավ հանդիսատեսների բուռն ծափահարություններին:

Այդ օրը անմոռանալի կմնա դպրոցի ութերորդ դասարանի ինը աշակերտների համար, ովքեր ստացան "Պատանի երկրապահ" ակումբի կրտսեր սերժանտի կոչման վկայականները: Նրանք երդվեցին պատվով կրել այդ կոչումը:
Subscribe to:
Posts (Atom)