
Մայիսի 12-ին Իջևանի համար 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ավանդական «Աղջիկներ-աղջիկներ» միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին VIIա և VIIբ դասարանի աղջիկները: Նրանք ներկաներին ցուցադրեցին անցած տարիների ընթացքում իրենց սովորածը: Միջոցառումը մրցույթային էր: Աղջիկները մրցեցին կարուձևի, խոհարարության, ծաղկեփնջերի ձևավորման իրենց վարպետությամբ: Նրանք շատ արագ պատրաստեցին համեղ աղցաններ, ձևավորեցին տոնական տորթ, կարեցին գոգնոց և պատրաստեցին գեղեցիկ ծաղկեփունջ:

Այս ամենն ուղեկցվում էր երգ ու պարով, վիկտորինայով, և, իհարկե, ժյուրիի դրվատանքի խոսքերով:
VIIբ դասարանի տղաները անակնկալ էին պատրաստել. նրանք, գլխաշորերով և գոգնոցներով զինված, պատրաստեցին մրգային աղցան: Համառ մրցակցության արդյունքում հաղթեց VIIբ դասարանը:

Հավելենք, որ միջոցառումը կազմակերպել էր տեխնոլոգիայի ուսուցչուհի Լեյլի
Մարկոսյանը: Գոհ էին բոլորը` ժյուրին, հյուրերը, խնողները, աշակերտները:

No comments:
Post a Comment