2013թ հունվարի 25-ին Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայկական բանակի ծննդյան տարելիցին: Այս տոնը միշտ էլ մեծ ոգևորությամբ է նշվում մեր դպրոցի աշակերտների կողմից, քանզի բոլորն էլ գիտակցում են բանակի կարևորությունը:.
Երեխաների շուրթերից հնչած ամեն բառը կարծես երդում էր, հայրենիքի ապագա զինվորների երդում: Ուրախ երգն ու պարը թևածում էին դպրոցում, բայց բոլորը մտքով բանակում էին. մեկը՝ զինվոր որդու, մյուսը՝ զինվոր եղբոր հետ: Աշակերտների զինվորական հագուստները առավել քան տպավորիչ էին:
Ավելացնենք, որ միջոցառման հեղինակը դպրոցի աշակերտական խորհուրդն էր:
No comments:
Post a Comment