Մաթեմատիկայի մասնախմբի հերթական նախաձեռնությունը

կոչվում է "Թվերի աշխարհում": Փորձառու ուսուցչուհի Վերա Պետրոսյանի սաները հետաքրքիր համեմատությունների միջոցով ներկայացրին հսկա և թզուկ թվերը, փոքրիկ բեմականացմամբ ցույց տվեցին 0-ի և 1-ի "դրական" և "բացասական" կողմերը: Եվ, եթե սկզբում 1-ը 0-ին արհամարում է և անվանում դատարկություն, ապա վերջում, 0-ին դնելով 1-ի կողքին, ստացվում են այն հսկա թվերը, որոնց մասին խոսվեց միջոցառման ընթացքում: Վերջում ներկայացան բնական, ամբողջ, ռացիոնալ, իռացիոնալ թվերի բազմությունները, որոնք խոսեցին թվերի աշխարհի միասնության մասին:
Բեմում կանգնած երեխաները կրում էին ժապավեններ, որոնց վրա գրված էին հսկա թվերի անունները` միլիոն, միլիարդ, տրիլիոն, քսանտիլիոն, քվադրիլիոն և այլն: Միջոցառման ողջ ընթացքում մեծ էկրանի վրա ցուցադրվում էին համապատասխան կադրեր, որոնք ավելի ընկալելի ու մատչելի էին դարձնում երեխաների խոսքը:
No comments:
Post a Comment