

Պատմության ընթացքը անկանխատեսելի է. ոչ ոք չի կարող գուշակել,թե վաղվա օրը ինչ է խոստանում մեզ,սակայն պարզ է մի ճշմարտություն. այն ազգը,որն ուզում է ապրել ու հարատևել , պետք է մղվի պայքարի ու սխրագործությունների ,դասեր քաղի անցյալից, ապրի արժանավայել,որ վաստակի անմահությունը ու հայ ազգի հերոս Սողոմոն Թեհլերյանի օրինակով ապացուցի աշխարհին,որ պայքարն է հաղթանակի գրավականը: Տարոն Մամյանը հրաշալի կերտեց Սողոմոն Թեհլերյանի կերպարը, իսկ Լյովա Վարդապետյանի կատարմամբ հայրենասիրական խրոխտ երգերը թունդ հանեցին հանդիսատեսի հոգին:
Հայաստանի` հավերժի ճամփորդի կերպարը մարմնավորող Տիգրանն ու Լևոնը հպարտորեն ազդարարեցին, որ դարերիխորքից եկած հայ ժողովուրդը դեպի դարերն է գնում, և որի երթը վերջ ու վախճան չունի, քանի դեռ գեթ մի հայ է ապրումայս հողագնդում, այս հավերժական արևի ներքո...
Լավատեսական նոտայով ավարտվող «Քոչարին» արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարություններին:
Օրվա խորհուրդը հայ մանուկների շուրթերով ամփոփվեց հետևյալ լավատեսական խոսքերով.
Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի,
Մեր հողի վրա մերն ենք լինելու…
No comments:
Post a Comment