

Փետրվարի մեկին դպրոցի իններորդ դասարանցիները դպրոցի փոխտնօրենի, զինղեկի և դասղեկների ուղեկցությամբ այցելեցին Իջևանում տեղակայված զինվորական զորամաս: Երեխաների այցի նպատակն էր ծանոթանալ զորամասին, զինվորի առօրյային, ինչպես նաև փոքրիկ նվերներ հանձնել հայրենիքի պաշտպաններին: Աշակերտներին դիմավորեց գնդի հրամանատարի տեղակալը, ով մանրամասնորեն ներկայացրեց զինվորների ծառայությունը, առօրյան և առաջարկեց էքսկուրս կատարել զորամասի տարածքում: Բոլորը տպավորված էին զորամասի մաքրությունից, կարգուկանոնից, կահավորված կաբինետներից:
Աշակերտներին հնարավորություն տրվեց նաև իրենց մի քիչ զինվոր զգալ. նրանք ինքնուրույն քանդեցին և հավաքեցին ինքնաձիգը:


Առանձնապես ոգևորված էին տղաները: Մեկը մյուսին ասում էր. ՙՙԵս մեծ հաճույքով կծառայեմ այսպիսի զորամասում՚՚:
Էքսկուրսիայի վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն մայիսին ևս մեկ անգամ հանդիպել, այս անգամ արդեն համերգային ծրագրով:

No comments:
Post a Comment