Հայաստանի հանրապետության և Արցախի հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում անցկացվող "Սպորտլանդիա" մարզական խաղը մեծ հաջողություններ է գրանցում դպրոցի մարզական կյանքում: Մեր դպրոցի I-III և IV-VII դասարանները ներկայացնող 2 թիմերը, հաղթելով տարածքային փուլում, դուրս են եկել մարզային փուլ:
Ապրիլի 9-ին տեղի ունեցավ I-III դասարանների մարզային փուլը: Մասնակցում էին յուրաքանչյուր տարածաշրջանից հաղթող ճանաչված երկուական թիմ` Բերդի հ. 3 և հ.4 հիմնական, Դիլիջանի հ.2 և հ. 4 հիմնական, Իջևանի հ.1 և հ. 3 հիմնական, Բերդավանի և Բագրատաշենի միջնակարգ դպրոցների թիմերը: Համառ ու երկարատև պայքարում հաղթանակը տարավ մեր դպրոցի թիմը` արժանիորեն գրավելով առաջին տեղը: Երկրորդ տեղը գրավեց Դիլիջանի հ.2 հիմնական դպրոցի թիմը, երրորդ մրցանակը շնորհվեց Իջևանի հ.3 հիմնական և Դիլիջանի Հ.4 հիմնական դպրոցների թիմերին:
Նշենք, որ առաջին և երկրորդ տեղը գրաված թիմերը կմասնակցեն Գյումրիում կայանալիք հանրապետական փուլին և կվիճարկեն հաղթողի կոչումը:
No comments:
Post a Comment