Tuesday, March 3, 2015

Հայկական բանակ-23


ՀՀ Զինված Ուժերի 23-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը դպրոցում մեկնարկեց հունվարի 28-ին, ժամը 10.00-ին: Ներկա էին դպրոցի աշակերտական և ուսուցչական ողջ անձնակազմը, ծնողներ, հյուրեր, զինվորական զորամասի սպաներ: Ելույթ ունեցան դպրոցի տնօրեն Ա. Փաշինյանը, զինղեկ Ռ. քամալյանը, Իջևանի զորամասի ներկայացուցիչ մայոր Պողոսյանը, հայր Սիմեոն քահանան: Բոլոր ելույթ ունեցողներն իրենց խոսքում կարևորեցին բանակի և բանակաշինության դերը հայոց պետականության պահպանման գործում, կոչ արեցին լինել հայրենասեր և հայրենիքի լավ զինվոր: III ա դասարանի աշակերտները, դասվար Օ. Հարությունյանի հետ պատրաստել էին հայրենասիրական շնչով տոգորված միջոցառում: Փոքրիկներն այնքան էին ոգևորված, որ նույնիսկ առավոտյան ցուրտը չխանգարեց նրանց՝  ներկաներին հասցնել իրենց բոցաշունչ խոսքը:
Բացօթյա միջոցառումից հետո ութերորդ դասարանցիների մոտ Իջևանի N  զորամասի սպաներ Պողոսյանը և Թամրազյանը անցկացրին ՛՛Արիության դաս՛՛: Մայոր Պողոսյանն իր տպավորիչ խոսքով ոգևորեց պատանիներին և աղջիկներին, պատասխանեց աշակերտներին և ուսուցիչներին հուզող հարցերին:




Անգլերենը՝ դպրոցում






Տարիներ ի վեր դպրոցում  ուսումնասիրվում է երեք օտար լեզու: Երրորդ լեզուն՝ անգլերենը, մեր աշակերտները սկսում են սովորել հինգերորդ դասարանից սկսած: Եվ ահա, տառերի ուսուցումն ավարտելուց հետո Vա դասարանում կազմակերպվեց միջոցառում, որի հեղինակները անգլերենի ուսուցիչներ Մ. Գուլակյանը և Գ. Հարությունյանն էին: Ներկաներին հաճելիորեն զարմացրեց երեխաների մաքուր և հստակ արտասանությունը: Աշակերտները նույնիսկ փոքրիկ բեմականացում  ցուցադրեցին: Նրանք այնքան վարժ ու անկաշկանդ էին արտաբերում անգլերեն բառերը, կարծես վաղուց ծանոթ էին այդ լեզվին:

Ամանոր 2015












2015 թվականը ուրախ և բարձր տրամադրությամբ

դիմավորելու համար դպրոցի տարբեր դասարաններում կազմակերպվեցին ամանորյա միջոցառումներ: Հատկապես տարրական դասարանների աշակերտները անհամբերությամբ էին սպասում այդ միջոցառումներին,Ձմեռ պապին, Ձյունանուշին և նվերներին: Երեխաների ոևւրախությանը չափ ու սահման չկար:, երկու օր շարունակ դպրոցի
կամարների տակ թևածում էր ուրախ երգն ու պարը: 
Օտար լեզուների մասնախումբը հաճելի անակնկալ մատուցեց ուսուցիչներին՝ ֆրանսերեն և անգլերեն լեզուներով գեղեցիկ ամանորյա երգերի կատարումներեվ:

Իսկ աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ
դեկտեմբերի 26-ին կազմակերպվեց դիմակահանդես` ութերորդ դասարանցիների  և աշակերտական խորհրդի անդամների մասնակցությամբ: Ավագ դասարանցիները ևս իրենց միջոցառումը անցկացրին մեծ ոգևորությամբ, կազմակերպվեցին տարաբնույթ խաղեր, հնչեցին գեղեցիկ կատարումներ,, իսկ պարային համարները առավել մեծ հետաքրքրություն առաջացրին:

Monday, December 15, 2014

Սպորտլանդիա


Կարծես  ավանդական է դարձել VIIԱ և   VIIԲ դասարանների սպորտային մրցավեճը: Արդեն երկրորդ անգամ այս երկու դասարանների թիմերը  դպրոցական սպորտլանդիայի շրջանակներում պայքարում են հաղթողի կոչման համար: Եվ արդեն երկրորդ անգամ թիմերի մրցավեճն ավարտվում է ոչ ոքի: Երկու թիմերն էլ դժվար մրցակիցներ են միմյանց համար, իրար չեն զիջում արագությամբ, ճարպկությամբ, հնարամտությամբ և վարժությունների

կատարման ճշտությամբ: Եվ հենց դա է պատճառը, որ հաղթանակը
դժվար է տրվում:  Հերթական ոչ-ոքիից հետո    թիմերը խոստացան մինչև ուսումնական տարվա վերջը անպայման որոշել հաղթողին:

Thursday, November 20, 2014

Ա տառը


Դպրոցում արդեն ավանդույթ է առաջին դասարանցիներին հայոց
այբուբենի առաջին տառի հետ ծանոթանալու դասը կարևոր և գեղեցիկ միջոցառման ձևով անցկացնելը: Բացառություն չէր և այս տարին : Դասվարներ Ծովինար Թամրազյանը և Մարգարիտա Մկրտումյանը ջանք ու եռանդ չէին խնայել ընդամենը երկու ամիս առաջ դպրոցի շեմին ոտք դրած փոքրիկների առաջին մեծ միջոցառումը հիշարժան տոնի վերածելու համար: Թեև տարբեր էին  դասվարների մոտեցումները, այնուամենայնիվ նրանց հաջողվեց իրենց սաներին հասցնել Ա տառի խորհուրդը, նրանց մատուցել այն կախարդական աշխարհի բանալին, որտեղ նրանք կծանոթանան  հայոց այբուբենի բոլոր զինվորների հետ, կդառնան գրաճանաչ և ուժեղ՝ իրենց գիտելիքներով: Միջոցառումների ավարտին բոլոր ներկաները փոքրիկներին մաղթեցին հաջողություն  տառուսուցման հետաքրքիր, բայց և դժվար գործում: