Փետրվարի 17-ը աշխարհում նշվում է որպես ,,Բարի գործերի օր,,: Այդ օրը, ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության աշխատակիցների հետ միասին, դպրոցի ութերորդ դասարանցիները դպրոցամերձ հողամասի ծառերին տեղադրեցին երեխաների ձեռքով պատրաստված գեղեցիկ թռչնաբներ: Գարնանը տաք երկրներից վերադարձող մեր թևավոր բարեկամներն այս ձևով կզգան մարդկային բարությունն ու իրենց անուշ ծլվլոցով կուրախացնեն մարդկանց: Երեխաներն այժմ անհամբեր սպասում են, թե երբ են այդ բները բնակեցվելու:






Երեխաների շուրթերից հնչող յուրաքանչյուր խոսք իր հետքն էր թողնում ներկաների հոգում: Այս ամենն ուղեկցվում էր գեղեցիկ պարերով և երգերի խմբակային կատարումներով: Ուսուցանող, տպավորիչ, գունագեղ այս միջոցառումից բոլոր ներկաները հեռացան՝ իրենց հետ տանելով հայրենասիրության մի մեծ չափաբաժին :