Tuesday, April 28, 2015

Ապրիլի 7

Մայրության և գեղեցկության տոնին գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել IIIԲ դասարանի աշակերտները: Դասվար Լ. Հովակիմյանի և գրադարանի աշխատակից Լ. Սարհատյանի օգնությամբ երեխաները շնորհավորեցին սիրելի մայրիկների և ուսուցչուհիների տոնը, ասմունքեցին հայ գրողների մորը նվիրված հայտնի բանաստեղծությունները, մաղթեցին բոլոր կանանց լինել մշտաժպիտ և երջանիկ: Փոքրիկների տպավորիչ խոսքն ու հաճելի երգը բավականության պահեր պարգևեցին բոլոր ներկաներին:

ԶԱՏԻԿ












Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ սուրբ Զատիկը, միշտ էլ հավուր պատշաճի է նշվում մեր դպրոցում՝ հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Ս. Յարալյանի շնորհիվ:
Այս տարի ևս բացառություն չէր: Միջոցառումն այս անգամ անցկացվեց
VI Ա դասարանի աշակերտների մասնակցությամբ: Երեխաները ներկայացրին Քրիստոսի խաչելության և հարության աստվածաշնչյան պատմությունը: Այնուհետև բեմականացրին "Անառակ որդու վերադարձը" առակը: Միջոցառումն ավարտվեց ուրախ երգ ու պարով:











Ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, ովքեր իրենց շնորհակալությունը հայտնեցին միջոցառման կազմակերպման համար:

Թթվածնի դատավարությունը

 Քիմիայի և կենսաբանության մասնախումբը նախատեսել էր անցկացնել դաս-միջոցառում՝  <Թթվածնի դատավարությունը> թեմայով:        Այն կազմակերպեց քիմիայի ուսուցչուհի    
Հ. Ցականյանը՝ VIIIԱ դասարանում: Նախապես կատարվել էր դերաբաշխում, և աշակերտներն անցել էին իրենց հատկացված դերին նախապատրաստվելուն: Հարկ է ասել, որ դերասանական կազմը շատ լավ կատարեց իր խնդիրը: Դասին ներկա ուսուցիչներին մատուցվեց ինչպես գերազանց խաղ, այնպես էլ բարձր գիտելիքներ քիմիայից: 
Մեղադրող կողմը ներկայացրեց թթվածնի բացասական դերը հրդեհների, պայթյունների առաջացման գործում, նշվեց, որ թթվածնի մասնակցությամբ ռեակցիաներում առաջանում են գազեր, որոնք այնքան էլ լավ  ՛՛համբավ՛՛  չունեն: Իսկ պաշտպանական կողմը բերեց բազմաթիվ հակափաստարկներ՝ ապացուցելով թթվածնի կարևորությունը կյանքի համար: Թե մեղադրող, թե պաշտպանական կողմը ունեին վկաներ:
Լսելով երկու կողմին՝ դատավորը ընդունեց թթվածնին արդարացնող վճիռ, որն ընդունվեց ծափահարություններով:




Sunday, March 29, 2015

Գարնանամուտ














Մարտի 6-ին բազմամարդ էր դպրոցի դահլիճը:
 Այնտեղ տիրում էր պայծառ, գարնանային տրամադրություն: Դպրոցի աշակերտական խորհրդի անդամները կազմակերպել էին գարնան գալուստին և կանանց միամսյակին նվիրված հետաքրքիր մի ցերեկույթ: Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր ու բանաստեղծություններ: Երեխաները երգ ու պարով ներկայացրեցին, թե ինչպես են դիմավորում գարնան մուտքը տարբեր ժողովուրդներ. Հայաստանում այն սկսվում է Բարեկենդանով, Ռուսաստանում՝ Մասլեննիցայով, Հնդկաստանում՝ Հոլիով, եվրոպական երկրներում՝ մայիսյան ծառի շուրջ շուրջպարով և այլն:
Գարունը մայրության, գեղեցկության և սիրո խորհրդանիշ է:Պատահական չէ, որ գարնան
առաջին օրերից է մեզ մոտ սկսվում մայրերի, կանանց և քույրերի միամսյակը: Հնչեցին սրտաբուխ երգեր և բանաստեղծություններ՝ նվիրված գեղեցկուհի մայրերին և
ուսուցիչներին:
Միջոցառումից մի քանի օր առաջ դպրոցի միջանցքում տեղադրվել էր ՛՛Մաղթանքների արկղիկ՛՛:
Այդ հուզիչ և,ինչ որ տեղ,անսպասելի բարեմաղթանքները հաճելի նվեր էին դահլիճում ներկա բազմաթիվ ուսուցիչների համար:
Միջոցառման ավարտին  լեգենդար Կարաբալան աշակերտների սերն ու հարգանքը ծաղիկների տեսքով փոխանցեց ուսուցիչներին: Այդ հուզառատ օրը դահլիճում գտնվող
ուսուցիչները տեսան և զգացին սաների սերն ու ջերմությունը:

Sunday, March 22, 2015

Մայրենիի օր



Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Դպրոցի հայոց լեզվի և գրականության մասնախումբը ամեն տարի յուրովի է նշում այս տոնը: Այս անգամ առաջին հարկում նախապես պատրաստվել էր շարժական ստենդ, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Իսկ արդեն օրվա վերջում դահլիճում տեղի ունեցավ երկու միջոցառում: Տարրական դասարանցիների համար միջոցառում էին պատրաստել IV Ա դասարանի (դասվար՝ Ա. Ալոյան), իսկ բարձր դասարանցիների համար VIIIԲ դասարանի (դասղեկ՝ Ս. Քարտաշյան) աշակերտները:











Իրենց գեղեցիկ կերպարներով, արտահայտիչ խոսքով, բեմական կեցվածքով, երգով ու պարով երկու միջոցառումների մասնակիցները հանդիսատեսին մատուցեցին Հայոց
ոսկեղենիկ լեզուն՝ իր ծագումից մինչ այսօր, պատմեցին մեր լեզվի կարևոր դերակատարման մասին՝ որպես ազգապահպանության միջոց և պատվիրեցին մաքուր ու անաղարտ պահել այն՝  աշխարհի որ ծայրում  էլ լինեն,  խոսել միշտ մայրենի լեզվով, քանզի հայը հայ է մնում իր լեզվով:
Նշենք, որ օրվա համար որպես բնաբան էր վերցված անգլիացի հայտնի բանաստեղծ, հայագետ Ջորջ Բայրոնի խոսքերը. ,,Աստծո հետ խոսելու լեզուն հայերենն է,,: