Monday, April 9, 2018

Ինտելեկտուալ խաղ


Մարտի 21-ին  տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ յոթերորդ դասարանցիների միջև: Յոթերորդ ա և յոթերորդ բ դասարանների թիմերը լրջորեն էին նախապատրաստվել խաղին: Հարցաշարը կազմված էր պատմություն առարկայից: Միջոցառման սրահը ևս ձևավորված էր առարկային  համապատասխան` եռագույն թիկնոցներ, հայոց արքայատոհմերի զինանշաններ, քարտեզներ և այլն:  Հանդիսատեսները ևս բուռն ծափահարություններով քաջալերում էին իրենց սիրելի թիմին: Համառ պայքարում հաջողությունն ուղեկցեց VII ա դասարանին:
 Թիմի անդամները պարգևատրվեցին արժեքավոր գրքերով, իսկ VII բ դասարանի թիմի անդամները պարգևատրվեցին  խրախուսական մրցանակներով:

Wednesday, April 4, 2018

Սեր և գեղեցկություն


Սիրո և գեղեցկության տոնին էր նվիրված մարտի 7-ին դպրոցի աշակերտական խորհրդի և կազմակերպիչ Ս. Պետրոսյանի կազմակերպած միջոցառումը: Այն իր ձևով նորություն էր և անցավ մեծ հաջողությամբ: Միջոցառումը կազմված էր երեք մասից; Առաջին մասում աշակերտները ներկայացրին հետաքրքիր զրույցներ սիրո մասին , որոնք գեղեցիկ ձևավորված բեմում առավել խորհրդավոր էին թվում: Երկրորդ մասում հնչեցին սիրո մասին բանաստեղծություններ, դե, իսկ երրորդ մասը երաժշտական էր: Այս մասում հնչեցին հայկական ժողովրդական զուգերգեր և խմբերգեր, որոնք հանդիսատեսների կողմից ընդունվեցին ջերմությամբ և   տարան դեպի հայ երգարվեստի ակունքները: 

Միջոցառումը շատ գունեղ էր, գեղեցիկ ձևավորումներով և հագուստներով, որոնք առավել գրավիչ դարձրին այն:





Հովհաննես Թումանյան

Մարտի 2-ին IV բ դասարանի աշակերտները դասվար Մ. Մկրտումյանի ղեկավարությամբ մի գեղեցիկ միջոցառում ներկայացրին հանդիսատեսի դատին: Այն նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Փոքրիկները երկար  էին նախապատրաստվել  միջոցառմանը,  մոտեցել ամենայն պատասխանատվությամբ ու մեծավարի:  Նրանք ներկայացրին մեծ բանաստեղծի հայտնի ստեղծագործությունները, բեմականացրին հեքիաթներից որոշ
հատվածներ, երգեցին, պարեցին: Բոլորին շատ  դուր եկավ այս գողտրիկ միջոցառումը:

Thursday, March 1, 2018

Քաղպաշտպանության օրը դպրոցում

    Մարտի 1-ին  ողջ աշխարհում նշվում է որպես ՔՊ միջազգային օր: Մեր դպրոցը ես, ինչպես յուրաքանչյուր տարի, անմասն չէր  կազմակերպվող միջոցառումներից: 
 










 Օրն սկսվեց հանդիսավոր տողանով: Դպրոցի զինղեկ Ռ. Քամալյանը զեկուցեց տնօրեն Ա. Փաշինյանին դպրոցի պատրաստականության մասին: Առաջին դասաժամի ընթացքում բոլոր դասարաններում կատարվեցին անհատական պաշտպանական միջոցի՝ հակագազի  համարի չափման
աշխատանքներ: 











Երկրորդ ժամին բոլոր երրորդ դասարանցիները դահլիճում դիտեցին ՛՛Բնական աղետներ՛՛ տեսաֆիլմը, պատասխանեցին դրան վերաբերող հարցերին: Երեխաները նաև բերել էին իրենց նկարչական աշխատանքները, որտեղ պատկերել էին տարբեր աղետներ:


 













 Երկար դասամիջոցին հինգերորդ, վեցերորդ դասարանցիների համար դպրոցի միջանցքում դասղեկները անցկացրին մրցույթ-վիկտորինա:  Յոթերորդ դասարանցիները համակարգչային կաբինետում դիտեցին ՛՛Առաջին բուժօգնությունը աղետների դեպքում՛՛ տեսաֆիլմը:
   Ութերորդ և իններորդ դասարանցիների համար դահլիճում անցկացվեց հայրենասիրական թեմայով զրույց-զեկուցում՝ ՛՛Ապրիլյան քառօրյա պատերազմ՛՛ թեմայով:
   Օրվա վերջում տրվեց պայմանական ՛՛Օդային տագնապ՛՛ :  Դպրոցի ողջ անձնակազմը  4ր. 10վրկ. ում տարհանվեց անվտանգ տարածք:  





Ողջ օրվա ընթացքում դպրոցում էին  ԱԻՆ 911 ծառայության աշխատակիցները, ովքեր իններորդ
դասարանցիների հետ անցկացրին բաց դաս, պատասխանեցին երեխաների հարցերին:

Դպրոցական կյանք

Հայաստանում երիտասարդ ֆրանկոֆոնների (ֆրանսիախոսների) թատերական փառատոնի շրջանակներում մեր դպրոցի աշակերտները, ֆրանսերենի ուսուցչուհի Ս. Հովհաննիսյանի ղեկավարությամբ, բեմադրել են ՛՛Barbus au sommet d'une montange'' (Մորուքավորները սարի գագաթին) պիեսը,       որի      հեղինակն է
                                                                                               ժամանակակից գրող Մարտին Բելմարը: Բեմադրությունը նկարահանվել  է, և տեսագրությունը ուղարկվել է ՛՛10-ից 10 փառատոնի՛՛  (Festival 10 sur 10) կազմակերպիչներին: Ժյուրիի հավանությանն արժանանալու դեպքում մեր թատերական խումբը մարտի 30-31-ը կմեկնի Գյումրի, որտեղ տեղի կունենա փառատոնի եզրափակիչ փուլը:
 
Այս փառատոնի նպատակն է ֆրանսերեն սովորող երեխաներին ոգևորել և ընդգրկել ֆրանսերենի  ուսուցման մեջ թատրոնի միջոցով:
Նկարահանումից հետո








Մեր աշակերտները մեծ ոգևորությամբ են մասնակցել բեմականացմանը և անհամբեր սպասում են
արդյունքներին: