Monday, April 9, 2018
Սուրբ Զատիկ

Սուրբ Զատիկն այն տոներից է, որը միշտ նշվում է մեր դպրոցում` ՀԵՊ ուսուցչուհի Ս. Յարալյանի ջանքերով: Այս տարին ևս բացառություն չէր, և տոնը նշվեց վեցերորդ բ դասարանի աշակերտների ուժերով: Երեխաները ներկայացրին Զատկի խորհուրդը, բեմակացրին փոքրիկ ներկայացումներ, որով ցույց տվեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության, բարության դերը մարդու կյանքում: Նրանք նաև աշխույժ երգ ու պարով առավել տոնական դարձրին միջոցառումն ու օրը:
Ինտելեկտուալ խաղ


Մարտի 21-ին տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ յոթերորդ դասարանցիների միջև: Յոթերորդ ա և յոթերորդ բ դասարանների թիմերը լրջորեն էին նախապատրաստվել խաղին: Հարցաշարը կազմված էր պատմություն առարկայից: Միջոցառման սրահը ևս ձևավորված էր առարկային համապատասխան` եռագույն թիկնոցներ, հայոց արքայատոհմերի զինանշաններ, քարտեզներ և այլն: Հանդիսատեսները ևս բուռն ծափահարություններով քաջալերում էին իրենց սիրելի թիմին: Համառ պայքարում հաջողությունն ուղեկցեց VII ա դասարանին:
Թիմի անդամները պարգևատրվեցին արժեքավոր գրքերով, իսկ VII բ դասարանի թիմի անդամները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով:
Wednesday, April 4, 2018
Սեր և գեղեցկություն

Սիրո և գեղեցկության տոնին էր նվիրված մարտի 7-ին դպրոցի աշակերտական խորհրդի և կազմակերպիչ Ս. Պետրոսյանի կազմակերպած միջոցառումը: Այն իր ձևով նորություն էր և անցավ մեծ հաջողությամբ: Միջոցառումը կազմված էր երեք մասից; Առաջին մասում աշակերտները ներկայացրին հետաքրքիր զրույցներ սիրո մասին , որոնք գեղեցիկ ձևավորված բեմում առավել խորհրդավոր էին թվում: Երկրորդ մասում հնչեցին սիրո մասին բանաստեղծություններ, դե, իսկ երրորդ մասը երաժշտական էր: Այս մասում հնչեցին հայկական ժողովրդական զուգերգեր և խմբերգեր, որոնք հանդիսատեսների կողմից ընդունվեցին ջերմությամբ և տարան դեպի հայ երգարվեստի ակունքները:
Միջոցառումը շատ գունեղ էր, գեղեցիկ ձևավորումներով և հագուստներով, որոնք առավել գրավիչ դարձրին այն:
Հովհաննես Թումանյան
Մարտի 2-ին IV բ դասարանի աշակերտները դասվար Մ. Մկրտումյանի ղեկավարությամբ մի գեղեցիկ միջոցառում ներկայացրին հանդիսատեսի դատին: Այն նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Փոքրիկները երկար էին նախապատրաստվել միջոցառմանը, մոտեցել ամենայն պատասխանատվությամբ ու մեծավարի: Նրանք ներկայացրին մեծ բանաստեղծի հայտնի ստեղծագործությունները, բեմականացրին հեքիաթներից որոշ
հատվածներ, երգեցին, պարեցին: Բոլորին շատ դուր եկավ այս գողտրիկ միջոցառումը:
Subscribe to:
Posts (Atom)









