Tuesday, April 17, 2018
Հաճելի անակնկալ

Ութերորդ բ դասարանի աշակերտները, ծնողական խորհրդի հետ միասին, ապրիլի 7-ի կապակցությամբ հաճելի անակնկալ մատուցեցին ուսուցիչներին և մայրիկներին: Երեխաները գեղեցիկ ձևավորել էին դասասենյակը, պատրաստել մորը նվիրված երգեր և բանաստեղծություններ, բեմադրել պարեր: Միջոցառման վերջում ներկաներից յուրաքանչյուրին աշակերտները մեկական վարդ նվիրեցին:
Այս փոքրիկ միջոցառումը կարևորվում է նրանով, որ ամեն ինչ արվել էր ինքնաբուխ, աշակերտների ցանկությամբ և ի սրտե, ինչի համար ուրախ էին բոլոր պարապող ուսուցիչները:
Monday, April 9, 2018
Սպորտլանդիա
Ապրիլի 9-ին տեղի ունեցավ I-III դասարանների մարզային փուլը: Մասնակցում էին յուրաքանչյուր տարածաշրջանից հաղթող ճանաչված երկուական թիմ` Բերդի հ. 3 և հ.4 հիմնական, Դիլիջանի հ.2 և հ. 4 հիմնական, Իջևանի հ.1 և հ. 3 հիմնական, Բերդավանի և Բագրատաշենի միջնակարգ դպրոցների թիմերը: Համառ ու երկարատև պայքարում հաղթանակը տարավ մեր դպրոցի թիմը` արժանիորեն գրավելով առաջին տեղը: Երկրորդ տեղը գրավեց Դիլիջանի հ.2 հիմնական դպրոցի թիմը, երրորդ մրցանակը շնորհվեց Իջևանի հ.3 հիմնական և Դիլիջանի Հ.4 հիմնական դպրոցների թիմերին:
Նշենք, որ առաջին և երկրորդ տեղը գրաված թիմերը կմասնակցեն Գյումրիում կայանալիք հանրապետական փուլին և կվիճարկեն հաղթողի կոչումը:
Սուրբ Զատիկ

Սուրբ Զատիկն այն տոներից է, որը միշտ նշվում է մեր դպրոցում` ՀԵՊ ուսուցչուհի Ս. Յարալյանի ջանքերով: Այս տարին ևս բացառություն չէր, և տոնը նշվեց վեցերորդ բ դասարանի աշակերտների ուժերով: Երեխաները ներկայացրին Զատկի խորհուրդը, բեմակացրին փոքրիկ ներկայացումներ, որով ցույց տվեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության, բարության դերը մարդու կյանքում: Նրանք նաև աշխույժ երգ ու պարով առավել տոնական դարձրին միջոցառումն ու օրը:
Subscribe to:
Posts (Atom)









