Tuesday, May 31, 2011

«Կենգուրու» խաղ-մրցույթի մրցանակաբաշխությունը Տավուշում



Մարտի 17-ին Հայաստանում արդեն երրորդ անգամ հաջողությամբ անցկացվեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը` երկրի բոլոր մարզերի 912 և Ստեփանակերտի 13 դպրոցների և ավելի քան 36 672 աշակերտների մասնակցությամբ:  Այդ մրցույթին մասնակցեցին նաև Իջևանի համար 1 հիմնական դպրոցի աշակերտները: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին սպասում այդ օրվան:


Մրցանակաբաշխության արարողությունը  տեղի ունեցավ  մայիսի 26 Իջևանի համար 1 հիմնական դպրոցում:
Մրցանակաբաշխությանը ներկա էին միայն մրցանակակիր երեխաները: Իջևանի համար 1 հիմնական դպրոցն ուներ 1 մրցանակակիր:


   Այս տարվա հաղթող ճանաչվեց IV դասարանի աշակերտՎաչե Թիրաբյանը :միակն էր 32 աշակերտներից  որ հավաքելով 67 միավոր արժանացավ «Լավագույն արդյունք» մրցանակին և պարգևատրվեց պատվոգրով:





Մեր փոքրիկ երաժիշտներն ու երգահանները

Երաժշտությունը բոլոր արվեստներից ամենամարդկայինն ու ամենատարածվածն է:



 Այն ժողովրդական պահանջմունք է :
Նա , ով բավականություն չի ստանում երաժշտությունից, ստեղծված է առանց ներդաշնակության:

      Երաժշտությունը մղում է մեզ պերճախոս մտածելու...

Friday, May 27, 2011

Դրվագներ աղջիկներ-աղջիկներ միջոցառումից


Իջևանի համար 1 հիմնական դպրոցում տարիներ շարունակ անց է կացվել "Աղջիկներ-աղջիկներ" միջոցառումը, որով VIII դասարանի աղջիկներըհրաժեշտ էին տալիս տնարարություն առարկային: Այս տարի "Տեխնոլոգիա" առարկային հրաժեշտ էին տալիս միաժամանակ ևՙ VII, ևՙ VIII դասարանցիները: Ուսուցչուհի Լեյլի Մարկոսյանի և տեխնիկական առարկաների մասնախմբի նախաձեռնությամբ կազմակերպվեց վիկտորինաՙ VIIա և VII բ դասարանների աղջիկների միջև:
Երկու դասարաններն էլ լավ էին պատրաստվել մրցույթին: Հարցաշարն ընդգրկում էր  "Տեխնոլոգիա" առարկայի ողջ դասընթացը` էլեկտրոնիկա, գրաֆիկա, կար ու ձև, խոհարարություն: պայքարը շատ բուռն ու թեժ էր, որի արդյունքում հաղթեց VIIբ դասարանը:
Հաջորդ օրը մրցույթի ելան VIII դասարանի աշակերտները, այս անգամ միայն տնարարությունից: Դահլիճում ուրախ եռուզեռ էր:
 Յուրաքանչյուր դասարան գեղեցիկ ու ճաշակով սեղան էր ձևավորել, որը շատ գնահատեցին ժուրիի անդամները: VIIIա և VIIIբ դասարանների աղջիկները յուրատեսակ քննտվեցին տնարարությունից:

Friday, May 20, 2011

Սպորտլանդիա 2011

 


Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում եռուզեռ էր: Արդեն ավանդույթ դարձած սպորտլանդիա -2011 խաղը սկսված էր: Մրցում էին դպրոցի 7ա  դասարանի  «Արծիվ» և 7բ  դասարանի «Կայծակ» թիմերը:
 




Երկրպագելու էին եկել 5-9 դասարանցիներըՙ ամբողջ դահլիճը թնդում էր ուրախությամբ:Թիմերը արագ վազումՙ ցատկում մագլցումՙ արգելքներ էին հաղթահարում:
 












Սիրով հագնում շնչառական օրգանների անհատական պաշտպանական միջոցներև մեծ ոգրորությամբ իրականացնում հրաձգությունըօդամղիչ հրացանից:





Ռազմահայրենասիրական երգերը թնդում էին մեծ խանդավառությամբ: Վերջում հաղթեց բարեկամությունը հնչեցնելով «День победы» երգը:

Tuesday, April 26, 2011

Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառում


 2011 թվականին Հայաստանում մեծ շուքով նշվում է Անանիա Շիրակացու 1400-ամյակը: Կազմակերպվում են մեծարման երեկոներ, բազմաթիվ միջոցառումներ և բաց դասեր` նվիրված մեծ գիտնականին:
 Մենք` Իջևանի Սպ. Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական  դպրոցի ութերերդ դասարանի աշակերտներս,   սեր և հարգանք տածելով Անանիա Շիրակացու հանդեպ` մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Վերա Պետրոսյանի նախաձեռնությամբ որոշեցինք կազմակերպել ցերեկույթ` նվիրված գիտնականի 1400-ամյակին:
Ոգևորված այն հանգամանքով, որ մեր ազգն ունի այնպիսի գիտնական, ինչպիսին Շիրակացին է, սկսեցինք կազմակերպչական աշխատանքները: 




Միջոցառումը կայացավ 2011 
թվականի Ապրիլի 27-ին:
Ներկա էին դպրոցի ուսուցիչներն ու բարձր դասարանների աշակերտները:

Միջոցառման ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին Անանիա Շիրակացու կենսագրությունը, ձեռքբերումները  գիտության  բազմաթիվ ասպարեզներում, նրա խնդիրներից մի քանիսն իրենց լուծման եղանակներով և երգ` նվիրված հանճարեղ գիտնականին: 


Բեմ բարձրացավ նաև Անանիա Շիրակացու կերպարը ու իր բարի պատգամը հղեց աշակերտներին:
Միջոցառումը հանդիսականներին թույլ տվեց ավելի մոտիկից ճանաչել Շիրակացուն, որպես մեծ մտածողի ու գիկտնականի: Այն նաև սովորեցրեց առավել սիրել ու գնահատել մաթեմատիկան: