Monday, May 25, 2015
ՔՊ օր

ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի 23.01.2015թ.-ի թիվ 30-Ա հրամանի համաձայն, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ, մայիսի 14-ին մեր մարզում անցկացվեց ,,Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում,, թեմայով շտաբային ուսումնավարժություն և ,, Տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալումը,, գործնական միջոցառում:
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ծավալվել էր բնակչության տարահանման ժամանակավոր տեղակայման կետ, անցկացվեց գործնական միջոցառում: Կատարվեց փորձնական տարահանում, որին մասնակցեցին մոտ 70 պայմանական տարահանվածներ: Նախապես կազմվել էին ընդունման, հաշվառման և բախշման, հասարակական կարգի պահպանման, հակահրդեհային պաշտպանության, գույքի և սննդի բախշման խմբերը, կահավորվել էին մոր ու մանկան սենյակը, բուժկետը, տեղեկատվական կենտրոնը: Բոլոր աշխատանքները կատարվեցին կազմակերպված և բարձր մակարդակով:
Պետք է նշել, որ քաղպաշտպանության հետ կապված միջոցառումները մեր դպրոցում միշտ էլ անցնում են հավուր պատշաճին: Դա կատարվում է դպրոցի երկարամյա զինղեկ Ռոբերտ Քամալյանի հետևողական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ: Յորաքանչյուր տարի դպրոցում անցկացվում է ՔՊ օր, որի ժամանակ աշակերտները ծանոթանում են բնական և տեխնածին աղետների ու դրանց հետ կապված ռիսկերի նվազեցման հետ:
Հրաժեշտ Այբբենարանին
Այբբենարանի հանդեսները դպրոցական միջոցառումների անբաժանելի մասն են կազմում: Դրանք առաջին դասարանցիների համար մի յուրատեսակ քննություն են անցած մեկ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Դասվարներ Ծ. Թամրազյանը և Մ. Մկրտումյանը երկար ու տքնաջան աշխատանք էին կատարել՝ առաջին դասարանցիների այդ "հում" նյութից ստանալու այն, ինչին ականատես եղան միջոցառմանը ներկա ուսուցիչները և ծնողները: Երկու միջոցառումներն էլ հայրենասիրական բնույթի բաց դասեր էին, որ մատուցեցին փոքրիկները՝ իրենց հատուկ պարզությամբ ու ինքնատիպությամբ:
Մայիսի 9
Մայիսի 9-ին նշվեց Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակը և Շուշիի ազատագրման 23-ամյակը: Այդ հիշարժան տարելիցներին էր նվիրված դպրոցում կազմակերպված միջոցառումների շարքը, որն իր ձևով նորություն էր և արժանացավ դրական արձագանքի:
Մայիսի 8-ին, ողջ օրվա ընթացքում, դպրոցի առաջին հարկում տեղադրված էկրանին
ցուցադրվում էին պատերազմական օրերի խրոնիկան արտացոլող կադրեր, լսվում էին պատերազմական օրերի երգերը, որոնք օգնեցին զինվորներին Մեծ Հաղթանակի գործում:Թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները մեծ հետաքրքրությամբ լսում էին այդ հոգեհարազատ երգերը:
Օրվա վերջում սպորտհրապարակում կազմակերպվեց ֆլեշ-մոբ՝ դպրոցի պարի խմբակի աշակերտների մասնակցությամբ:Երեխաները կազմեցին 70 թիվը և ներկայացրին գեղեցիկ պար:
Իսկ հաջորդ պարը հանրահայտ ''Смуглянка'' երգի հնչյունների ներքո էր:Միջոցառմանը գեղեցիկ համարով ներկայացավ դպրոցի դհոլոհարների խումբը, իսկ Բենիամին Ղալումյանի կատարմամբ "Синий платочек" երգը արժանացավ հանդիսատեսների բուռն ծափահարություններին:

Այդ օրը անմոռանալի կմնա դպրոցի ութերորդ դասարանի ինը աշակերտների համար, ովքեր ստացան "Պատանի երկրապահ" ակումբի կրտսեր սերժանտի կոչման վկայականները: Նրանք երդվեցին պատվով կրել այդ կոչումը:
Sunday, May 24, 2015
Մաթեմատիկան դպրոցում
և իրենք շատ են սիրում թվերի աշխարհը:
Տնօրեն Ա.Փաշինյանը ասաց, որ նման միջոցառումները կլինեն շարունակական և կօգնեն հայտնաբերել օժտված երեխաներին:
Subscribe to:
Posts (Atom)







