Wednesday, January 31, 2018

Սպորտլանդիա




Հունվարի 31-ին դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ սպորտլանդիա VIIա  և VIIբ դասարանների թիմերի միջև: Թիմերը պատրաստ էին համառ ու անզիջում պայքարի:  Փորձառու ուսուցիչների կողմից ընտրված էին հետաքրքիր շարժախաղեր, որոնք պահանջում էին ճարպկություն,  արագաշարժություն, դիպուկություն, ուշադրության կենտրոնացում:  Աշակերտները շատ լավ կատարեցին տրված առաջադրանքները: Նրանց ողջ
խաղի ընթացքում ոգևորում էին բազմաթիվ երկրպագուները: 
Դե, իսկ խաղի արդյունքը շատ ճիշտ արտացոլեց ընթացքը՝ ոչ-ոքի:
  Գոհ էին բոլորը: Մրցակիցները, ջերմորեն ողջագուրվելով, հրաժեշտ տվեցին իրար՝ խոստանալով կրկին հանդիպել:

















;

Thursday, January 11, 2018

Բերքի տոն


Հոկտեմբերի 20-ին դպրոցում անցկացվեց ավանդական Բերքի տոնը: Այս միջոցառմանն անհամբեր սպասում են բոլորը՝ աշակերտները, ծնողները, ուսուցիչները:
Ամեն տարի տոնին որոշակի  ուղղություն է տրվում: Այս տարի այն նվիրված էր հացին: Յուրաքանչյուր դասարան իրեն հատկացված սեղանը ձևավորել էր հացի և ցորենի հետ կապված  խորհրդանիշներով:  Վեցերորդ ա դասարանի աղջիկները տեղում հաց էին թխում և հյուրասիրում բոլորին:
Միջոցառումն ուղեկցվում էր հացին նվիրված խոսքերով ու բանաստեղծություններով,   երգ ու պարով: 

Լեզուների միջազգային օր

Սեպտեմբերի 19-ին նշվում է լեզուների միջազգային օրը; Այդ օրը դպրոցի օտար լեզվի մասնախումբը կազմակերպել էր փոքրիկ միջոցառում: Տարբեր դասարանների աշակերտները խոսեցին լեզոևների ծագման, նշանակության մասին, կատարվեցին երգեր հայերեն, ռուսորեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով:


Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

 Աշխորհրդի նախագահի ընտրությանը մասնակցեցին դպրոցի վեցից իններորդ դասարանների բոլոր աշակերտները: Երեխաները կազմակերպված ձևով ներկայանում էին ընտրատեղամաս, որի համար հատուկ սենյակ էր առանձնացվել: Նախապես կազմվել էր ընտրական հանձնաժողով, թեկնածուներն ունեին իրենց վստահված անձինք,ովքեր ներկա էին տեղամասում:
 Օրվա վերջում կատարվեց ձայների հաշվարկ: Ձայների պարզ մեծամասնությամբ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Նարեկ Շահնազարյանը: Երկրորդ տեղում Էռնա Էդիլյանն էր: Նա ընդամենը մի քանի ձայնով զիջեց  Նարեկին և  ընտրվեց աշխորհրդի փոխնախագահ:



Նախընտրական քարոզարշավ

Աշակերտական ընդհանուր ժողովից հետո նախագահի երեք թեկնածուները անցկացրին նախընտրական քարոզարշավ:


Գայանե Մարգարյանը իր դասարանցիների և համակիրների հետ դպրոցի միջանցքում կազմակերպեց համերգ, որի ընթացքում կատարվեցին երգեր, պարեր և հորդորվեց ընտրել հենց Գայանե Մարգարյանին:




Էռնա Էդիլյանը իններորդ դասարանցիների միջև կազմակերպեց 3OFF խաղը, որն ունեցավ մեծ հաջողություն և բավականին բարձրացրեց Էռնայի վարկանիշը:
 

Իսկ Նարեկ Շահնազարյանը իր դասարանցիների հետ կազմակերպեց մի իսկական հայրենասիրական միջոցառում, որը նվիրեց ՀՀ Անկախության 26-րդ տարելիցին:



Հաջող անցկացված նախընտրական քարոզարշավից հետո բոլորն անհամբեր սպասում են նախագահի ընտրությանը: