Իջևանի հ.1 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ` քիմիա և կենսաբանություն առարկաներից: Քանի որ 2011թ. ՀՀ անկախության 20-ամյակի տարին է, ապա մրցույթը նվիրվեց այդ հիշարժան տարելիցին: Միջոցառմանը աջակցեց դպրոցի կենսաքիմիայի մասնախումբը` նախագահ Լ. Գալստյանի ղեկավարությամբ: Մրցում էին 8-րդ և 9-րդ դասարաններից կազմված Կարմիր, Կապույտ և Նարնջագույն թիմերը:

Թիմերի կազմը ընտրվել էր նախօրոք` վիճակահանությամբ: Յուրաքանչյուր թիմում կային աշակերտներ բոլոր դասարաններից, ինչն ավելի հետաքրքիր էր դարձնում մրցույթը: Խաղի սկզբում հաղորդավարը ասաց, որ թիմերը եկել են ավելի խորացնելու իրենց գիտելիքները և հիշատակեց մեծ մանկավարժ Դիստերվեգի խոսքերը. <<Կրթության իմաստը ոչ միայն ստացած գիտելիքների քանակի մեջ է, այլ դրանք տեղին և լիարժեք կիրառելու մեջ>>:
Համառ ու թեժ պայքարում հաղթեց Կարմիր թիմը: Դպրոցի տնօրեն Լ. Խաչատրյանը շնորհավորեց հաղթողին, բայց նշեց, որ բոլոր թիմերն էլ պետք է շատ աշխատեն, որպեսզի քիմիայի և կենսաբանության բնագավառում ավելի շատ գիտելիքներ ունենան: Իսկ առանց դրանց կյանքը անհետաքրքիր կլինի...

Թիմերի ավագները ներկայացրին թիմերի կազմերը և խաղն սկսվեց:
Համառ ու թեժ պայքարում հաղթեց Կարմիր թիմը: Դպրոցի տնօրեն Լ. Խաչատրյանը շնորհավորեց հաղթողին, բայց նշեց, որ բոլոր թիմերն էլ պետք է շատ աշխատեն, որպեսզի քիմիայի և կենսաբանության բնագավառում ավելի շատ գիտելիքներ ունենան: Իսկ առանց դրանց կյանքը անհետաքրքիր կլինի...
No comments:
Post a Comment