Showing posts with label ինտելեկտուալ խաղ. Show all posts
Showing posts with label ինտելեկտուալ խաղ. Show all posts

Friday, December 9, 2011

Ինտելեկտուալ խաղ


Իջևանի հ.1 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ` քիմիա և կենսաբանություն առարկաներից:  Քանի որ 2011թ. ՀՀ անկախության 20-ամյակի տարին է, ապա մրցույթը նվիրվեց այդ հիշարժան տարելիցին: Միջոցառմանը աջակցեց դպրոցի կենսաքիմիայի մասնախումբը` նախագահ Լ. Գալստյանի  ղեկավարությամբ: Մրցում էին 8-րդ և 9-րդ դասարաններից կազմված Կարմիր,  Կապույտ  և Նարնջագույն թիմերը:











Թիմերի կազմը ընտրվել էր նախօրոք` վիճակահանությամբ: Յուրաքանչյուր թիմում կային աշակերտներ բոլոր դասարաններից, ինչն ավելի հետաքրքիր էր դարձնում մրցույթը:  Խաղի սկզբում հաղորդավարը ասաց, որ թիմերը եկել են ավելի խորացնելու իրենց գիտելիքները և հիշատակեց մեծ մանկավարժ Դիստերվեգի խոսքերը. <<Կրթության իմաստը ոչ միայն ստացած գիտելիքների քանակի մեջ է, այլ դրանք տեղին և լիարժեք կիրառելու մեջ>>:
Թիմերի ավագները ներկայացրին թիմերի կազմերը և խաղն սկսվեց: 









Համառ ու թեժ պայքարում հաղթեց  Կարմիր  թիմը: Դպրոցի տնօրեն  Լ. Խաչատրյանը շնորհավորեց հաղթողին,  բայց նշեց, որ բոլոր թիմերն էլ պետք է շատ աշխատեն, որպեսզի  քիմիայի և կենսաբանության բնագավառում ավելի շատ գիտելիքներ ունենան: Իսկ առանց դրանց կյանքը անհետաքրքիր կլինի...