Monday, March 11, 2013

Մարտի 8




Մարտի 7-ին Իջևանի հ.1 հիմնական դպրոց մտնող յուրաքանչյուր ոք հաճելի անակնկալի հանդիպեց. դպրոցի առաջին հարկը ձևավորված էր շնորհաշատ աշակերտների ձեռքով պատրաստված գեղեցիկ ծաղկեփնջերով, որոնք ամենատարբեր ձևի  և գույնի էին:  Ծաղիկները ողջ օրվա ընթացքում հաճելի լիցքեր տվեցին բոլորին: Թե ուսուցիչները, թե աշակերտները մեծ հետաքրքրությամբ կանգնում էին յուրաքանչյուր ցուցանմուշի մոտ և հիանում  նրանով:


Իսկ օտար լեզվի մասնախումբը հաճելի անակնկալ էր պատրաստել վետերան ուսուցիչների համար. մասնախմբի պատրաստած պլակատը  ֆրանսերենով շնորհավորում էր
դպրոցի բազմավաստակ ուսուցիչներին:







Sunday, March 10, 2013

Անդրանիկ Օզանյան 148

Մասնակիցներ


Միջոցառման սրահը ձևավորված էր Անդրանիկ Օզանյանի տարբեր տարիների լուսանկարներով, պատերին փակցված էին ինչպես իր խոսքերը, այնպես էլ մեծերի խոսքերը զորավարի մասին:
Գեղեցիկ այս մտահղացման հեղինակները դպրոցի ուսուցչի օգնականներն էին, ում էլ վերջում շնորհակալություն հայտնեցին միջոցառման բոլոր մասնակիցները:

Thursday, February 28, 2013

Փետրվարի 28-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հիշատակի դաս-միջոցառում՝ նվիրված սումգայիթյան ոճրագործության 25-րդ տարելիցին:  Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի իններորդ դասարանցիները, աշակերտական խորհրդի անդամները, ուսուցիչներ: 



25 տարի առաջ Սումգայիթում կատարվեց մեծ հայասպանություն, ջարդ՝ թուրքական վայրագության բոլոր դրսևորումներով: Մարդկանց սպանում էին միայն նրա համար, որ հայ էին: Եվ ոչ միայն սպանում էին, այլև նրանց վրա լցնելով տարիների ընթացքում քրտինքով ձեռք բերված տնային կահ-կարասին ու կահույքը, այրում էին:   Նկարագրելով քսաներորդ դարավերջի ողբերգությունը, աշակերտները հարց էին տալիս. որտեղի՞ց է գալիս այդ անասնական ատելությունը հայերի հանդեպ, և արդյո՞ք որևէ մեկը պատասխան է տալու: 

Սակայն միջոցառումը միայն ցավի մասին չէր:  Այլ նաև մեր ազգի լուսավոր ապագայի, նրա լինելիության ու հավերժության մասին էր: Միջոցառման վերջում հնչեց այն միտքը, որ պետք է կտրել  չարյաց արմատները, որպեսզի չարի սերմը այլևս թունավոր պրուղներ չտա: 


Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի որոշումը՝ դպրոցի միջանցքները ծաղկապատելու մասին, իրագործվեց: Դպրոցի աստիճանահարթակներում և պատուհանագոգերին դրված սենյակային ծաղիկները հաճելի անակնկալ էին ինչպես աշակերտների և ուսուցիչների, այնպես էլ՝ ծնողների համար: Աշակերտները հաճույքով խնամում են ծաղիկները, դասամիջոցներին հավաքվում են այն պատուհանագոգերի մոտ, որտեղ ծաղիկներ են տեղադրված:
 


 Աշխորհուրդը որոշել է շարունակել  իր  գեղեցիկ նախաձեռնությունը  և ավելացնել ծաղիկների քանակը:  Չէ՞ որ մեր կանաչ բարեկամները բարձրացնում են տրամադրությունը և նպաստում ուսման համար  բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:

Sunday, February 3, 2013

Հայոց բանակի 21-ամյակը

2013թ հունվարի 25-ին Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայկական բանակի ծննդյան տարելիցին: Այս տոնը միշտ էլ մեծ ոգևորությամբ է նշվում մեր դպրոցի աշակերտների կողմից, քանզի բոլորն էլ գիտակցում են բանակի կարևորությունը:. 
Պատերազմի բովում ծնվեց հայոց բանակը, կամավորական գնդերը աստիճանաբար վերածվեցին կանոնավոր զորամասերի: Բանակը կայացավ, որ անառիկ մնան Հայաստանի սահմանները, որ հայ մայրերը հանգիստ լինեն իրենց զավակների   համար: 

Երեխաների շուրթերից հնչած ամեն բառը կարծես երդում էր,   հայրենիքի ապագա զինվորների երդում: Ուրախ երգն ու պարը թևածում էին դպրոցում, բայց բոլորը մտքով բանակում էին. մեկը՝ զինվոր որդու, մյուսը՝ զինվոր եղբոր հետ: Աշակերտների զինվորական հագուստները առավել քան  տպավորիչ էին: 
Ավելացնենք, որ միջոցառման հեղինակը դպրոցի աշակերտական խորհուրդն էր: