Փետրվարի 8-ին դպրոցի դահլիճում կայացավ համերգ-միջոցառում՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին: Միջոցառումը կազմակերպել էր երաժշտության ուսուցչուհի Նարինե Շահինյանը, իսկ մասնակիցները դպրոցի հինգից յոթերորդ դասարանների շնորհալի աշակերտներն էին: Երգչախմբի կատարմամբ հնչեցին կոմպոզիտորի հայտնի և սիրված երգերը, որոնք մեծ ջերմությամբ ընդունվեցին հանդիսատեսի կողմից: Առանձնապես լավ ընդունվեցին մենակատարներ Գոռ Հարությունյանի և Վարդուհի Միրզոյանի կատարումները: Երգերի ընթացքում եղան նաև պարային կատարումներ: Ներկայացվեց մեծ երաժշտի կյանքը, մտքերը, երաժշտության իր ընկալումը:
Saturday, February 10, 2018
Friday, February 2, 2018
Այցելություն զորամաս


Փետրվարի մեկին դպրոցի իններորդ դասարանցիները դպրոցի փոխտնօրենի, զինղեկի և դասղեկների ուղեկցությամբ այցելեցին Իջևանում տեղակայված զինվորական զորամաս: Երեխաների այցի նպատակն էր ծանոթանալ զորամասին, զինվորի առօրյային, ինչպես նաև փոքրիկ նվերներ հանձնել հայրենիքի պաշտպաններին: Աշակերտներին դիմավորեց գնդի հրամանատարի տեղակալը, ով մանրամասնորեն ներկայացրեց զինվորների ծառայությունը, առօրյան և առաջարկեց էքսկուրս կատարել զորամասի տարածքում: Բոլորը տպավորված էին զորամասի մաքրությունից, կարգուկանոնից, կահավորված կաբինետներից:
Աշակերտներին հնարավորություն տրվեց նաև իրենց մի քիչ զինվոր զգալ. նրանք ինքնուրույն քանդեցին և հավաքեցին ինքնաձիգը:

Երեխաները եղան նաև ճաշարանում, որտեղ պատրաստվում էր զինվորների ընթրիքը, մարզահրապարոկում , որտեղ փորձեցին իրենց ուժերը:
Առանձնապես ոգևորված էին տղաները: Մեկը մյուսին ասում էր. ՙՙԵս մեծ հաճույքով կծառայեմ այսպիսի զորամասում՚՚:
Էքսկուրսիայի վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն մայիսին ևս մեկ անգամ հանդիպել, այս անգամ արդեն համերգային ծրագրով:

Wednesday, January 31, 2018
Սպորտլանդիա

Հունվարի 31-ին դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ սպորտլանդիա VIIա և VIIբ դասարանների թիմերի միջև: Թիմերը պատրաստ էին համառ ու անզիջում պայքարի: Փորձառու ուսուցիչների կողմից ընտրված էին հետաքրքիր շարժախաղեր, որոնք պահանջում էին ճարպկություն, արագաշարժություն, դիպուկություն, ուշադրության կենտրոնացում: Աշակերտները շատ լավ կատարեցին տրված առաջադրանքները: Նրանց ողջ
խաղի ընթացքում ոգևորում էին բազմաթիվ երկրպագուները:
Դե, իսկ խաղի արդյունքը շատ ճիշտ արտացոլեց ընթացքը՝ ոչ-ոքի:
Գոհ էին բոլորը: Մրցակիցները, ջերմորեն ողջագուրվելով, հրաժեշտ տվեցին իրար՝ խոստանալով կրկին հանդիպել:


;
Thursday, January 11, 2018
Բերքի տոն

Հոկտեմբերի 20-ին դպրոցում անցկացվեց ավանդական Բերքի տոնը: Այս միջոցառմանն անհամբեր սպասում են բոլորը՝ աշակերտները, ծնողները, ուսուցիչները:
Ամեն տարի տոնին որոշակի ուղղություն է տրվում: Այս տարի այն նվիրված էր հացին: Յուրաքանչյուր դասարան իրեն հատկացված սեղանը ձևավորել էր հացի և ցորենի հետ կապված խորհրդանիշներով: Վեցերորդ ա դասարանի աղջիկները տեղում հաց էին թխում և հյուրասիրում բոլորին:
Միջոցառումն ուղեկցվում էր հացին նվիրված խոսքերով ու բանաստեղծություններով, երգ ու պարով:
Subscribe to:
Posts (Atom)









