Tuesday, April 26, 2011

Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառում


 2011 թվականին Հայաստանում մեծ շուքով նշվում է Անանիա Շիրակացու 1400-ամյակը: Կազմակերպվում են մեծարման երեկոներ, բազմաթիվ միջոցառումներ և բաց դասեր` նվիրված մեծ գիտնականին:
 Մենք` Իջևանի Սպ. Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական  դպրոցի ութերերդ դասարանի աշակերտներս,   սեր և հարգանք տածելով Անանիա Շիրակացու հանդեպ` մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Վերա Պետրոսյանի նախաձեռնությամբ որոշեցինք կազմակերպել ցերեկույթ` նվիրված գիտնականի 1400-ամյակին:
Ոգևորված այն հանգամանքով, որ մեր ազգն ունի այնպիսի գիտնական, ինչպիսին Շիրակացին է, սկսեցինք կազմակերպչական աշխատանքները: 




Միջոցառումը կայացավ 2011 
թվականի Ապրիլի 27-ին:
Ներկա էին դպրոցի ուսուցիչներն ու բարձր դասարանների աշակերտները:

Միջոցառման ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին Անանիա Շիրակացու կենսագրությունը, ձեռքբերումները  գիտության  բազմաթիվ ասպարեզներում, նրա խնդիրներից մի քանիսն իրենց լուծման եղանակներով և երգ` նվիրված հանճարեղ գիտնականին: 


Բեմ բարձրացավ նաև Անանիա Շիրակացու կերպարը ու իր բարի պատգամը հղեց աշակերտներին:
Միջոցառումը հանդիսականներին թույլ տվեց ավելի մոտիկից ճանաչել Շիրակացուն, որպես մեծ մտածողի ու գիկտնականի: Այն նաև սովորեցրեց առավել սիրել ու գնահատել մաթեմատիկան:

Դրվագներ « ՔՊ օր» միջոցառումից


Ինչպես ամեն տարի,այնպես էլ այս տարի նույնպես Իջևանի Սպ. Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց ՔՊ Համաշխարհային օրվան նվիրված ցուցադրական ուսումնավարժությունՙ «ԱԻ ծագման դեպքում անձնակազմի անհապաղ տարհանման իրականացումը» թեմայով:
Միջոցառումը սկսվեց հանդիսավոր բացմամբ: Ընթացքում իրականացվեցին հետևյալ հիմնական կետերըՙ
Կազմակերպվեցին բաց դասեր:
Ազդարարվեց «Օդային տագնապ» ազդանշանը և դպրոցի ամբողջ անձնակազմը տարհանվեց անվտանգ տարածք:
Իրականացվեցին գործնական աշխատանքներՙ
 


Հրդեհաշիջումՙ Պայմանականորեն վնասվել էր մուտքի մոտ գտնվող կառույցը և բռնկվել հրդեհՙ որի լոկալիզացմանը մասնակցեց հրշոջ ջոկատը:
 







Դպրոցի տարածքում տուժածների փրկում և տեղափոխումՙ որն իրականացվեց փրկարար ջոկատի կողմից:
 








Իրականացվեց I բուժ օգնություն սանջոկատի կողմից:
                    Ամփոփվեց գրոծնական միջոցառումների և ՔՊ  արդյունքները:
 



















Thursday, April 7, 2011

Ապահով ինտերնետ

 Ապրիլի 6-ին IX դասարանում տեղի ունեցավ բաց դաս ինֆորմատիկայից
դասի թեման `« Ապահով ինտերնետ»: Համակարգիչների վրա բացեցինք safe.am կայքը, այնուհետև բացեցինք esafetykit հղումը: ծանոթացանք անվտանգության, հաղորդակցության կիբերհետապնդման և զվարճանքի ոսկե կանոններին: Այնուհետև լրացրինք թեստեր:
Ցավոք չկարողացանք ավարտին հասցնել մեր աշխատանքը` կապի նորմալ չլինելու պատճառով:
Աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին  քննարկումներին:

Աշակերտների կարծիքը՚՚՚՚՚՚՚՚՚՚՚
 «Ես այս դասից ստացա այնպիսի կարևորագույն գիտելիքներ,որոնք հետագայում ինձ անհրաժեշտ են ինտերնետից ճիշտ օգտվելու և  մեր անձնական տեղեկատվությունը չաղավաղելու համար: Ոսկե կանոններին հետևելով` մենք կարող ենք  ապահովել ինտերնետային անվտանգությունը:Այս դասընթացը մեծ նշանակություն ունի մանավանդ 21-րդ դարում , քանի որ ներկա ժամանակների հիմնական խնդիրը հակերային գործունեությունից ճիշտ պաշտպանվելն է: Այս դասընթացից ես հասկացա, որ անհրաժեշտ է ձեռք բերել բոլոր այն միջոցները, որոնք ապահովում են ինտերնետային անվտանգ կենսագործունեությունը: Այսօր շատերն իրենց անձնական տվյալները վստահում են ինտերնետին և հետո ընկնում տհաճ յրավիճակի մեջ: Այդ պատճառով ինտերնետ օգտագործելիս պետք է հիշել անվտանգության  ոսկե կանոնները, որը կապահովի ճիշտ և իմաստավորված քայլերի իրականացումը»:                     
Հայկ Դանիելյան
ՙՙՙ
«Ես այս դասընթացի ժամանակ հասկացա վարվել համացանցի հետ: Իմացա  համացանցի անվտանգության ոսկե կանոննրը , լրացրեցինք թեստեր: Ինտերնետի վատ լինելու պատճառով մենք չկարողացանք ավարտին հասցնել մեր աշխատանքը: Ես իմ սովորածը կկիրառեմ առօրյա կյանքում, համացանցից օգտվելու ժամանակ և այն ինձ շատ կօգնի»:
Գոհար Նազարյան
ՙՙՙՙՙՙ