Thursday, February 18, 2016

Գալդ բարի՛, Նո՛ր Տարի

Նոր տարվան նվիրված միջոցառումները դպրոցում միշտ էլ բազմատեսակ ու հետաքրքիր են լինում: Այս տարի ևս կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ՝ դասարանական, համադպրոցական: Համարյա բոլոր դասարաններոմ անցկացվեցին ցերեկույթներ, ուրախ հանդեսներ: Դպրոցի օտար լեզվի մասնախումբը այս տարի ևս յուրահատուկ ձևով շնորհավորեց ուսուցիչների նոր տարին. երեխաները ուսուցչանոցում կազմակերպեցին փոքրիկ գրական-երաժշտական կոմպոզիցիա:
Դպրոցի աշակերտական խորհուրդն էլ իններորդ դասարանցիների համար կազմակերպել էր դիմակահանդես, որն անցավ ուրախ և անկաշկանդ մթնոլորտում: Կազմակերպվեցին հետաքրքիր խաղեր, մրցույթներ, կատարվեցին պարային և երաժշտական գեղեցիկ համարներ: 
Թող 2016 թվականը բարի  ու խաղաղ լինի մեր ժողովրդի, մեր ուսուցիչների և աշակերտների համար:

Տիեզերք


Տիեզերքի մասին գիտելիքները մարդուն հուզել են դեռ վաղնջական ժամանակներից: Մարդուն միշտ էլ հետաքրքրել է, թե ինչեր են թաքնված տիեզերքի անհունում, ինչպես են առաջացել մոլորակները, տիեզերական մարմինները: Ֆիզիկայի երիտասարդ ուսուցչուհի Սյուզաննա Պետրոսյանի նախաձեռնած միջոցառումը հենց այս հարցերի պատասխանները պիտի տար հանդիսատեսին: 
Միջոցառումը թատերականացված դաս էր, որի ընթացքում Գարիկ անունով տղային, ով շատ էր դժվարանում սովորել տիեզերքի մասին դասը, տատիկը, պապիկը, ընկերները և ծնողները օգնում են հասկանալ և սիրել այն: Յուրաքանչյուրի բացատրած հատվածը էկրանի վրա արտացոլվում էր համապատասխան կադրերով: Ինչպես Գարիկը, այնպես էլ հանդիսատեսները բավականին գիտելիքներ ստացան այս գեղեցիկ դաս-միջոցառումից: Նրանք սովորեցին թե ինչպես և երբ են առաջացել մոլորակները, ինչ են համաստեղությունները, ինչ են իրենցից ներկայացնում աստղերը և ստացան բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ :
































;

Ինտելեկտուալ խաղ


Դպրոցի հինգերորդ և վեցերորդ դասարանցիների միջև անցկացվելիք ինտելեկտուալ խաղին անհամբեր սպասում էին բոլորը: Խաղի կազմակերպիչը դպրոցի մաթեմատիկայի մասնախումբն էր: Նախապես կազմվել էին թիմերը, որոնց անդամները ընտրվել էին վիճակահանությամբ:  Յուրաքանչյուր թիմում կային ինչպես հինգերորդ, այնպես էլ վեցերորդ դասարանի աշակերտներ: Խաղի ընթացքում հնչող հարցերը արտացոլվում էին մեծ էկրանին:
Մասնակիցները, աչքերը չկտրելով հարցերից, աշխուժորեն քննարկում էին, ապա մեկը մյուսի ետևից պատասխանում հարցերին: Անաչառ ժյուրին գնահատում և մեկնաբանում էր պատասխանները: Խաղն ացավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում: Եվ այստեղ կարևորը ոչ թե հաղթանակն էր, այլ մաթեմատիկայից նոր, կարևոր գիտելիքների ձեռքբերումը : Խաղի վերջում բոլորը փաստեցին, որ դա հաջողվեց թե՛ մասնակիցներին, թե՛ հանդիսատեսին: