Tuesday, October 16, 2012

Բերքի տոն-2012

Ավանդաբար, աշնանային այս շենշող օրերին,  Իջևանի հ.1 հիմնական դպրոցում տեղի է ունենում բերքի տոն միջոցառումը: Այդ միջոցառմանը անհամբերությամբ են սպասում թե աշակերտները, թե ուսուցիչները, թե ծնողները:



Բերքի առատությունից ճկվում են սեղանները, աշակերտները երգ ու պարով և շնորհակալանքի խոսքերով գովերգում են հայ հողի մշակին ու նրա տքնաջան աշխատանքը:





Միջոցառման ընթացքում  կազմակերպվեցին տարաբնույթ խաղեր, մրցույթներ: Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց մեկ պարային համար: Իսկ իններորդ դասարանցիները հետաքրքիր անակնկալ էին պատրաստել. տնտեսուհի աղջիկները  հենց տեղում ծաղկակաղամբի և լոլիկի թթու դրեցին:




Շախմատի դպրոցական առաջնություն

Հոկտեմբերի 10-ին Իջևանի  հ. 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ շախմատի մրցաշար: Մրցման արդյունքում պետք է ձևավորվեր  դպրոցի հավաքականը, որը նոյեմբերին կմասնակցի շախմատի մարզային առաջնությանը: Խաղերը մեծ հետաքրքրություն էին առաջացրել աշակերտների շրջանում: Դա է վկայում մասնակիցների մեծ թիվը՝  48 աշակերտ: Երկար և համառ պայքարում հաղթող ճանաչվեցին և թիմի կազմի մեջ մտան հետևյալ աշակերտները.

                              1. Խաչատրյան  Արշակ
                              2. Ոսկանյան      Էդիկ
                              3. Մուրադյան    Մանվել
                              4.Ղազարյան      Մերի
Ավելացնենք, որ մրցաշարը կազմակերպված ձևով անցկացրեց դպրոցի շախմատի ուսուցիչ, ՀՀ շախմատի ակադեմիայի Իջևանի մասնաճյուղի մարզիչ Էմիլ Մատինյանը:

Wednesday, October 10, 2012

Դպրոցի հերթական հաղթանակը

Հաճելի ավանդույթ է դարձել ՀՀ  մշակույթի նախարարության կողմից Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ամեն տարի անցկացվող « Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի մրցույթ փառատոնը:
Այս տարի սեպտեմբերի 28, 29, 30-ին կրկին մեծ շուքով անցկացվեց IV փառատոնը: Մրցույթ-փառատոնին մասնակցելու էին եկել տարբեր տարիքի հեքիաթասացներ Հայաստանի տարբեր մարզերից, Սիրիայից, Վրաստանից, Լիբանանից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից:
Ուրախալին այն է, որ արդեն երեք փառատոնի անընդմեջ մեր դպրոցի սաները գրավում են առաջնային տեղեր:
2010թ -I տեղ
2011թ - III տեղ
2012թ- հատուկ մեդալ:

Այս տարի հատուկ մեդալի արժանացավ մեր դպրոցի VIII ա դասարանի աշակերտուհի Լիլիթ Մարությանը: Հպարտ ենք, որ նման աշակերտուհիները բարձր են պահում ոչ միայն դպրոցի, այլև մարզի անունը:













Բոլորից շատ հպարտ է ուսուցչուհի Ս. Համբարձումյանը. չէ՞ որ երեք տարիների հաղթողներն էլ իր աշակերտներն են:

Wednesday, October 3, 2012

Աշխորհրդի նախագահի ընտրություն

 Հոկտեմբերի 2-ին Իջևանի համար 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի  ընտրություն: Ընտրությանը մասնակցում էին դպրոցի  VI, VIII և  IX  դասարանների աշակերտները : Նախագահի թեկնածուները  նախապես ներկայացրել էին իրենց ծրագրերը: Թեկնածուներն էին`
Մերի Պետրոսյանը                              
Անի Մարգարյանը


    









Նոննա Սարգսյանը
     

Friday, May 18, 2012

Վոլեյբոլի մրցաշար

Մայիսի 11-ին տեղի ունեցավ վոլեյբոլի մրցաշարի բացումը: մրցույթը նվիրված էր Շուշիի ազատագրման 20-ամյակին: Մասնակցում էին 8-րդ և 9-րդ դասարանների տղաների և աղջիկների թիմերը:




Ծաղկի տոն



Մայիսի 15-ին Իջևանի համար 1 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը  կազմակերպել էր «Ծաղկի տոն»: Դպրոցի միջանցքները զարդարված էին բազմատեսակ սենյակային ծաղիկներով: յուրաքանչյուր դասարան ձևավորել էր մի անկյուն, որտեղ ներկայացված էին նաև ծաղկային ձևավորումներ: Դասարանները պատրաստել էին նաև պլակատներ և գեղեցւկ համարներ:







Աղջիկներ-աղջիկներ

Մայիսի 12-ին Իջևանի համար 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ավանդական «Աղջիկներ-աղջիկներ» միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին VIIա և  VIIբ դասարանի աղջիկները: Նրանք ներկաներին ցուցադրեցին անցած տարիների ընթացքում իրենց սովորածը: Միջոցառումը մրցույթային էր: Աղջիկները մրցեցին կարուձևի, խոհարարության, ծաղկեփնջերի ձևավորման իրենց վարպետությամբ: Նրանք շատ արագ պատրաստեցին համեղ աղցաններ, ձևավորեցին տոնական տորթ, կարեցին գոգնոց և պատրաստեցին գեղեցիկ ծաղկեփունջ:
Այս ամենն ուղեկցվում էր երգ ու պարով, վիկտորինայով, և, իհարկե, ժյուրիի դրվատանքի խոսքերով:
VIIբ դասարանի տղաները անակնկալ էին պատրաստել. նրանք, գլխաշորերով և գոգնոցներով զինված, պատրաստեցին մրգային աղցան: Համառ մրցակցության արդյունքում հաղթեց VIIբ դասարանը:




Հավելենք, որ միջոցառումը կազմակերպել էր տեխնոլոգիայի ուսուցչուհի Լեյլի Մարկոսյանը: Գոհ էին բոլորը` ժյուրին, հյուրերը, խնողները, աշակերտները:

Հաղթանակի օրը



 Մայիսի 10-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Շուշիի ազատագրման 20- ամյակին: Այն կազմակերպել էին դպրոցի աշխատող ուսուցչի օգնականները, ովքեր արդեն մի քանի միջոցառումների հեղինակ են:

Աշակերտները հուզիչ խոսքերով  ու երգերով ներկայացրին հայ ժողովրդի պատմությունը և մայիսյան հաղթանակները: երեխաների ոգևորությունը փոխանցվեց ներկաներին: Վերջում աշակերտները շուրջպար բռնեցին. թնդաց ավանդական Քոչարին:

Friday, May 11, 2012

XXI դարի երիտասարդները


Մե’նք` XXI դարի երիտասարդներս, միշտ հավատարիմ կլինենք այս կարգախոսին.« Ձեր ապագան դուք նվաճում եք ձեր ձեռքերով»: XXI դարը լի է անակնկալներով: XXI դարի երիտասարդությունը պատրաստվում է նաև աստղեր իջեցնել երկնքից:
Մեր միակ նպատակն է, որ շրջանավարտներին հնարավորինիս չափ օգնենք մասնագիտության ընտրության հարցում: Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենակարևոր գործընթացներից մեկն է: Շատ կարևոր է , որ այդ ժամանակ երեխաներն ու ծնողները գան ընդհանուր հայտարարի: Հաճախ լինում են դեպքեր, որ երեխաները դիմում են ինքնուրույնության:Միգուցե դա խնդրի հեշտ լուծումն է:

Երիտասարդությունը դեպի ապագան տանող կամուրջն է, և եթե այդ կամրջի ամրակները` ներկան, թույլ են, ապա կամուրջն էլ խարխլվելու է վաղ թե ուշ: Եվ եթե յուրաքանչյուրս գոնե մի ամրակ  գցենք, ապա  կամուրջը հաստատուն կմնա:




Սիրելի’ երիտասարդ, այսօր ճիշտ ընտրիր մասնագիտությունդ, որ վաղը չփոխես այն:

Գարուն


Առանց մոր չկա գարուն, առանց գարնան`մայր:
Եվ պատահական չէ, որ մեր շատ բանաստեղծներ համատեղում են մորը և գարունը: Սեր մոր նկատմամբ, անսահման սպասում գարնան նկատմամբ:
Եվ հենց այն, որ Իջևանի Սպ.  Սարգսյանի անվան համար 1 հիմնական դպրոցի Vա  դասարանիցիները դասղեկ Լ. Բադալյանի օգնությամբ կազմակերպեցին այդ հրաշալի միջոցառումը, կրկին պատահական չէր: Երեխաները` կյանքի ծաղիկները, փորձեցին (իհարկե, այդ փորձը ստացվեց) անհուն քնքշանքով ցուցաբերել իրենց սերը մոր և բնության նկատմամբ:

Friday, April 27, 2012

Ապրիլի 27-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված գարնանը և բնության զարթոնքին: Միջոցառումը կազմակերպել էր ռուսաց լեզվի մասնախումբը:








 Միջոցառումից հետո թեյի սեղանի շուրջ կազմակերպվեց հետաքրքիր մրցույթ- վիկտորինա« որին մասնակցում էին ուսուցիչները:




Friday, April 13, 2012

ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ


Մարտի 11-ին տեղի ունեցավ ՔՊ օրվա հանդիսավոր բացման արարողությունը: Դասերն այդ օրը սկսվեցին սովորականից շուտ: Բոլոր  դասարանների աշակերտները   երեք շարասյունով շարված իրենց դասղեկների հետ սպասում էին ՔՊ օրվա հանդիսավոր բացման արարողությանը:  Օրը հագեցած էր դասալսումներով  և վիկտորինաներով 



Երրրորդ դասարանցիները դիտեցին տեսաֆիլմեր`«Առաջին օգնությունը դժբախտ պատահարների ժամանակ»: Խոսեցին արտակարգ իրավիճակների մասին: Աշակերտներն ակտիվորեն էին պատասխանում տրված հարցերին:





VII դասարանում տեղի ունեցավ բաց դաս տեխնոլոգիայից, որի ընթացքում աշակերտները ձևեցին ու կարեցին բամբակամառլային դիմակապեր:







Երկար դասամիջոցին VIII և IX դասարանցիների համար «Գլոբալ տաքացում» թեմայով զեկուցում կարդաց կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Ցականյանը:







VIII  դասարանում ֆիզկուլտուրայի դասաժամն  անցավ բամբակամառլային դիմակապերով:


Դասերի վերջում դպրոցում պայմանական երկրաշարժ էր: Դպրոցի ուսուցիչները, աշակերտները, տեխաշխատողները, նույնիսկ վերանորոգող բանվորները կարճ ժամանակահատվածում լքեցին դպրոցի շենքը և տեղակայվեցին անվտանգ տարածքում: