Friday, May 27, 2011

Դրվագներ աղջիկներ-աղջիկներ միջոցառումից


Իջևանի համար 1 հիմնական դպրոցում տարիներ շարունակ անց է կացվել "Աղջիկներ-աղջիկներ" միջոցառումը, որով VIII դասարանի աղջիկներըհրաժեշտ էին տալիս տնարարություն առարկային: Այս տարի "Տեխնոլոգիա" առարկային հրաժեշտ էին տալիս միաժամանակ ևՙ VII, ևՙ VIII դասարանցիները: Ուսուցչուհի Լեյլի Մարկոսյանի և տեխնիկական առարկաների մասնախմբի նախաձեռնությամբ կազմակերպվեց վիկտորինաՙ VIIա և VII բ դասարանների աղջիկների միջև:
Երկու դասարաններն էլ լավ էին պատրաստվել մրցույթին: Հարցաշարն ընդգրկում էր  "Տեխնոլոգիա" առարկայի ողջ դասընթացը` էլեկտրոնիկա, գրաֆիկա, կար ու ձև, խոհարարություն: պայքարը շատ բուռն ու թեժ էր, որի արդյունքում հաղթեց VIIբ դասարանը:
Հաջորդ օրը մրցույթի ելան VIII դասարանի աշակերտները, այս անգամ միայն տնարարությունից: Դահլիճում ուրախ եռուզեռ էր:
 Յուրաքանչյուր դասարան գեղեցիկ ու ճաշակով սեղան էր ձևավորել, որը շատ գնահատեցին ժուրիի անդամները: VIIIա և VIIIբ դասարանների աղջիկները յուրատեսակ քննտվեցին տնարարությունից:



Մրցույթի ժամանակ աղջիկները պատրաստեցին աղցաններ, որի տեսքը և համը աչք շոյող և ախորժաբեր էին: Այնուհետև կաևեցին գոգնոցներ: չնայած ժամանակի սղությանը, աղջիկները կարողացան շատ արագ ձևել և կարել դրանք:  












Ժուրին նորից աշխատանքը գնահատեց բավարար , և խորհուրդ տվեց կատարելագործել հմտությունները այս ուղղությամբ: Վերջին մրցույթը տոնական տորթի  ձևավորումն էր: Երկու դասարանն էլ աչքի ընկան գեղեցիկ և նրբաճաշակ աշխատանքով: Մրցույթի արդյունքում ժուրին երկու դասարանների աշխատանքը գնահատեց  հավասար և ցանկացավ, որ բոլորը դառնան լավ տնտեսոըհիներ:

Ընթացքում երկու դասարաններից էլ հնչեցին երգեր և բանաստեղծություններ, որոնք ավելի գեղեցկացրին մրցույթը:

No comments:

Post a Comment