Monday, May 25, 2015

Շաբաթօրյակ

Տարեվերջին դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր շաբաթօրյակ: Երեխաները որոշել էին ուսումնական տարվա վերջին մեկ անգամ ևս կարգի բերել իրենց նախաձեռնությամբ միջանցքներում տեղադրված ծաղիկները, մաքրել դրանք փոշուց, մշակել և նոր միայն գնալ ամառային արձակուրդ: 

ՔՊ օր



 ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի 23.01.2015թ.-ի թիվ 30-Ա հրամանի համաձայն, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի  որոշմամբ,  մայիսի 14-ին մեր մարզում անցկացվեց ,,Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում,, թեմայով շտաբային ուսումնավարժություն և ,, Տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալումը,, գործնական միջոցառում: 
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ծավալվել էր բնակչության տարահանման ժամանակավոր տեղակայման կետ, անցկացվեց գործնական միջոցառում: Կատարվեց փորձնական տարահանում, որին մասնակցեցին մոտ 70 պայմանական տարահանվածներ: Նախապես կազմվել էին  ընդունման, հաշվառման և բախշման, հասարակական կարգի պահպանման, հակահրդեհային պաշտպանության, գույքի և սննդի բախշման խմբերը,  կահավորվել էին մոր ու մանկան սենյակը, բուժկետը, տեղեկատվական կենտրոնը: Բոլոր աշխատանքները կատարվեցին կազմակերպված և բարձր մակարդակով:


Պետք է նշել, որ քաղպաշտպանության հետ կապված միջոցառումները մեր դպրոցում միշտ էլ անցնում են հավուր պատշաճին: Դա կատարվում է դպրոցի երկարամյա զինղեկ Ռոբերտ Քամալյանի  հետևողական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ: Յորաքանչյուր տարի դպրոցում անցկացվում է ՔՊ օր, որի ժամանակ աշակերտները ծանոթանում են բնական և տեխնածին աղետների ու դրանց հետ կապված ռիսկերի նվազեցման հետ:
























Հրաժեշտ Այբբենարանին


















Այբբենարանի հանդեսները դպրոցական միջոցառումների անբաժանելի մասն են կազմում: Դրանք  առաջին դասարանցիների համար մի յուրատեսակ քննություն են  անցած մեկ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Դասվարներ Ծ. Թամրազյանը և Մ. Մկրտումյանը երկար ու տքնաջան աշխատանք էին կատարել՝ առաջին դասարանցիների այդ  "հում" նյութից ստանալու այն, ինչին ականատես եղան միջոցառմանը ներկա ուսուցիչները և ծնողները: Երկու միջոցառումներն էլ հայրենասիրական բնույթի բաց դասեր էին, որ մատուցեցին փոքրիկները՝  իրենց հատուկ պարզությամբ ու ինքնատիպությամբ:

Մայիսի 9

Մայիսի 9-ին նշվեց Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային
ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակը և Շուշիի ազատագրման 23-ամյակը: Այդ հիշարժան տարելիցներին էր նվիրված դպրոցում կազմակերպված միջոցառումների շարքը, որն իր ձևով նորություն էր և արժանացավ դրական արձագանքի:
Մայիսի 8-ին, ողջ օրվա ընթացքում, դպրոցի առաջին հարկում տեղադրված էկրանին
ցուցադրվում էին պատերազմական օրերի խրոնիկան արտացոլող կադրեր, լսվում էին պատերազմական օրերի երգերը, որոնք օգնեցին զինվորներին  Մեծ Հաղթանակի գործում:Թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները մեծ հետաքրքրությամբ լսում էին այդ հոգեհարազատ երգերը:
Օրվա վերջում սպորտհրապարակում կազմակերպվեց ֆլեշ-մոբ՝ դպրոցի պարի խմբակի աշակերտների մասնակցությամբ:Երեխաները կազմեցին 70 թիվը և ներկայացրին գեղեցիկ պար: 
Իսկ հաջորդ պարը հանրահայտ ''Смуглянка''  երգի հնչյունների ներքո էր:
Միջոցառմանը գեղեցիկ համարով ներկայացավ դպրոցի դհոլոհարների խումբը, իսկ Բենիամին Ղալումյանի կատարմամբ "Синий платочек" երգը արժանացավ հանդիսատեսների բուռն ծափահարություններին:





Այդ օրը անմոռանալի կմնա դպրոցի ութերորդ դասարանի ինը աշակերտների համար, ովքեր ստացան "Պատանի երկրապահ" ակումբի կրտսեր սերժանտի կոչման վկայականները: Նրանք երդվեցին պատվով կրել այդ կոչումը:

Հաջորդ օրը աշակերտների ձեռքով պատրաստված աշխատանքների ցուցահանդեսը նույնպես նվիրված էր Մեծ
Հաղթանակի 70-ամյակին: Տեխնոլոգիայի ուսուցչուհի Լ. Մելիքսեթյանի ղեկավարությամբ աշակերտները ապակու վրա գեղեցիկ պատկերներ էին ստացել: Այս աշխատանքները նորություն էին դպրոցում և անչափ մեծ հետաքրքրություն առաջացրին:

Sunday, May 24, 2015

Մաթեմատիկան դպրոցում

Ուսումնական տարվա ընթացքում  չորրորդից ութերորդ դասարաններում մաթեմատիկա առարկայից տնօրենության կողմից պարբերաբար տրվեցին գրավոր աշխատանքներ: Դրա նպատակը  մաթեմատիկայից
կայուն և հիմնավոր գիտելիքներ ունեցող աշակերտների հայտնաբերումն էր: Մի քանի ստուգիչ գրավորներից հետո ընտրվեցին տասներկու աշակերտներ, ովքեր պարգևատրվեցին պատվոգրերով՝ մաթեմատիկա առարկայից բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար:  Պարգևատրման ճամանակ ելույթ ունեցան տնօրեն Ա. Փաշինյանը, մեթոդիստ-ուսուցիչ Վ. Պետրոսյանը, աշակերտներ, ծնողներ: Պարգևատրված աշակերտները նշում էին, որ մաթեմատիկան դարձել է իրենց մշտական ուղեկիցը,
և իրենք շատ են սիրում թվերի աշխարհը:

.
Տնօրեն Ա.Փաշինյանը ասաց, որ նման միջոցառումները կլինեն շարունակական և կօգնեն հայտնաբերել օժտված երեխաներին:

Ինտելեկտուալ խաղեր

Դպրոցի աշակերտական խորհրդի և երիտասարդ կազմակերպիչ Սյուզաննա
Պետրոսյանի նախաձեռնությամբ 2014-15 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվեցին ինտելեկտուալ խաղեր: Դրանք, վերականգնելով ավանդույթները, նոր թարմություն բերեցին դպրոցական առօրյա: Խաղերին մասնակցում էին VII և VIII դասարանների աշակերտները: Ուշագրավն այն էր, որ մրցակից թիմերը ներկայացնում էին ոչ թե առանձին դասարանախմբեր, այլ ընտրված էին վիճակահանությամբ: Դա առավել հետաքրքիր էր դարձնում մրցակցությունը: Թիմերն ընտրել էին պատմական Հայաստանի մայրաքաղաքների անուններ ՝   ՎԱՆ,  ԱՆԻ,  ԿԱՐՍ,  ԴՎԻՆ: Խաղերը տեղի էին ունենում յուրաքանչյուր շաբաթ, իսկ հաղթող թիմն անցնում էր հաջորդ փուլ: Բոլորն անհամբեր սպասում էին հաջորդ խաղին:
Պայքարն անզիջում էր: Կային խաղեր, որի անմիջական մասնակիցն էր դառնում նաև հանդիսատեսը՝ հարցեր ուղղելով մրցակից թիմին:
Համառ պայքարի արդյունքում հաղթեց ԴՎԻՆ թիմը:  Մասնակից բոլոր աշակերտները տնօրենության կողմից պարգևատրվեցին գրքերով, իսկ հաղթող թիմը՝ նաև պատվոգրով:
ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեան ապրիլի 2-ը հռչակել է Աուտիզմի իրազեկման միջազգային օր: Այդ օրվա կապակցությամբ դպրոցում կազմակերպվել էր սեմինար: Այն կազմակերպվել էր դպրոցի հոգեբան Մարիաննա Մարդանյանի և ուսուցչի օգնականների նախաձեռնությամբ: Սեմինարի ընթացքում  հնչեցին ելույթներ հետևյալ թեմաներով ‹‹Ի՞նչ է աուտիզմը›› (Մ. Մարդանյան), ‹‹Աուտիզմ ունեցող երեխան դպրոցում››(Հ.Հարությունյան ), ‹‹Աուտիզմը և հանճարեղությունը››(Լ. Մխիթարյան): Միջոցառմանը ներկա էին տարբեր առարկաների ուսուցիչներ, ուսուցչի օգնականներ: Վերջում մասնակիցները կարևորեցին աուտիզմի մասին իրազեկման անհրաժեշտությունը՝ այն համարելով դպրոցում աշխատանքի հաջողության գրավական:

Կոմիտաս

Վարագույրի հետևից լսվում է ութերորդցի Ավետի հուզված ձայնը.
Նորից երգում, մորմոքում է աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է աստվածային Կոմիտասը,
Ամենամե՛ծ դու նահատակ, ամենահա՛յր, ամենահա՛յ,
Գինու կարասն ուրիշներին, մեզ հերիք է քո մի թասը:


Մեծն Կոմիտասին նվիրված միջոցառումն է, որին բոլորը երկար էին սպասել: Կոմիտասը մեր ազգային հպարտությունն է: Նա ստեղծել է հայ երգը, մաքրել այն դարերի փոշուց, բյուրեղացրել և դարձրել ազգային մեծարժեք գանձ: Եվ հնչում է Կոմիտասի երգը երեխաների շուրթերից՝ զուլալ ու մաքուր, հնչում է այն նաև յուրաքանչյուր հանդիսատեսի հոգում: ու սրտում:

Իրենց ստեղծագործություններում Կոմիտասին են անդրադարձել բազմաթիվ գրողներ, սակայն Պարույր Սևակի   ,,Անլռելի զանգակատուն,, պոեմը մեծ երգահանի կյանքի պատմության ամենացայտուն արտահայտությունն է: Այն մահերգություն չէ, այլ սեփական կամքի ու արիության հրաշքով վերապրած, մահին հաղթած ժողովրդի կենդանության ձայնը: Եվ հենց պոեմի միջոցով ներկայացվեց Կոմիտասի կյանքը՝ ծնունդից մինչև ողբերգական մահը:
Երեխաների խոսքը տպավորիչ էր,
իսկ երգչախմբի կատարումները՝ գեղեցիկ ու հուզիչ:
Թե՛ կազմակերպիչները, թե՛ մասնակից աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել միջոցառմանը: Այն
հայոց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումների շարքի եզրափակիչ ակորդն էր դպրոցում և անցավ մեծ հաջողությամբ:

Wednesday, May 6, 2015

Ապրելու ապրիլ

Հայ ազգը իր բազմահազարամյա պատմության ընթացքում ունի մի էջ, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է թախիծով ևհուզմունքով Դա 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունն է, որն իրականացրեց Օսմանյան կայսրությունը: Այն որակվեց որպես ցեղասպանություն և ընդմիշտ կցվեց հայ ազգի պատմությանը: Այդ իրադարձությունը, որին զոհ գնաց շուրջ 1.5 միլիոն հայ, ընդմիշտ կմնա մեր սրտերում:
Իջևանի հ. 1 հիմն. դպրոցում ապրիլի 22-ին կրկին հուզառատ միջոցառում էր` նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին:Աշխորհրդի անդամները միջոցառումը սկսեցին `ներկայացնելով Դեր-Զորի անապատով քայլող քարավանախմբի տառապանքը: Երեխաների շուրթերով հնչեցին բանաստեղծություններ և երգեր` Օսմանյան տերության կողմից կազմակերպված ոճրագործությունը դատապարտող: Հուզված ներկաներն ունկնդիր եղան եղեռնից մազապուրծ փախած և Իջևանում ապաստան գտած Կախտական Սաքոյի ձայնով հնչող «Կռունկ» երգին:
Պատմության ընթացքը անկանխատեսելի էոչ ոք չի կարող գուշակել,թե վաղվա օրը ինչ է խոստանում մեզ,սակայն պարզ է մի ճշմարտությունայն ազգը,որն ուզում է ապրել ու հարատևել , պետք է մղվի պայքարի ու սխրագործությունների,դասեր քաղի անցյալից, ապրի արժանավայել,որ վաստակի անմահությունը ու հայ ազգի հերոս Սողոմոն Թեհլերյանի օրինակով ապացուցի աշխարհին,որ պայքարն է հաղթանակի գրավականը: Տարոն Մամյանը հրաշալի կերտեց Սողոմոն Թեհլերյանի կերպարը, իսկ Լյովա Վարդապետյանի կատարմամբ հայրենասիրական խրոխտ երգերը թունդ հանեցին հանդիսատեսի հոգին:
Հայաստանի` հավերժի ճամփորդի կերպարը մարմնավորող Տիգրանն ու Լևոնը հպարտորեն ազդարարեցին, որ դարերիխորքից եկած հայ ժողովուրդը դեպի դարերն է գնում, և որի երթը վերջ ու վախճան չունիքանի դեռ գեթ մի հայ է ապրումայս հողագնդումայս հավերժական արևի ներքո...
Լավատեսական նոտայով ավարտվող «Քոչարին» արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարություններին:
Օրվա խորհուրդը հայ մանուկների շուրթերով ամփոփվեց հետևյալ լավատեսական խոսքերով.
Մենք ապրելու ենքինչ էլ պատահի,

Մեր հողի վրա մերն ենք լինելու


Հովհաննես Թումանյան













Իջևանի Սպ. Սարգսյանի անվան հ. 1 հիմն. դպրոցում մարտի 30-ին ազդարարվեց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների սկիզբը: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Ա. Պետրոսյանի և Լ. Բադալյանի ջանքերով հանճարեղ լոռեցին` Հովհաննես Թումանյանն այս անգամ բեմից ներկայացավ ոչ միայն որպես 20-րդ դարի հանճարեղ գրող: 8-րդ «ա» դասարանի աշակերտները բանաստեղծին ներկայացրին նաև որպես հայրենասեր անհատի, որպես ամենայն հայոց բանաստեղծի, ով ապրում էր իր ժողովրդի ճակատագրով և գերմարդկային լարումներով, հասարակական լայն գործունեությամբ ձգտում էր օգնել դժվար կացության մեջ գտնվող հարազատ ժողովրդին: Հանճարեղ բանաստեղծ ու կենսասեր մարդ, ով ամենամռայլ պահերին անգամ չէր կորցնում հավատը լուսավոր գալիքի նկատմամբ: Աշակերտները սիրով հնչեցրին բանաստեղծի խոհափիլիսոփայական քառյակները, դերասանի վարպետությամբ բեմադրեցին հատվածներ «Անուշ» պոեմից, գեղագիտական հաճույք պատճառեց նազելի աղջիկների «Էնզելի» պարը:
Հանդիսատեսն այդ օրը հուզված հեռացավ դահլիճից` իր հետ տանելով անմահ բանաստեղծի պատգամը.
Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե˜կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար: