Thursday, March 28, 2013

Յոթ հրաշալիքներ

Դպրոցի բեմում երրորդ դասարանցի փոքրիկներն էին: Միջոցառման թեման էր  ՛՛Աշխարհի յոթ հրաշալիքները՛՛: Հանդիսատեսները պատրաստվում էին հետաքրքիր պատմություններ լսել հանրահայտ հրաշալիքների մասին, սակայն փոքրիկներն այդ մասին չէ, որ պատմում էին: Նրանց մանկական շուրթերից նոր հրաշալիքներ էին ներկայանում՝  ՄԱՐԴ, ՄԱՅՐ, ԵՐԵԽԱ, ՍԵՐ, ԿՅԱՆՔ, ՍԻՐՏ, ՀԱՅՐԵՆԻՔ:  
 Երեխաները գեղեցիկ ասմունքով, երգով ու պարով ուղղակի հիացրին թե՛  հանդիսատես աշակերտներին, թե՛  ուսուցիչներին ու ծնողներին: Նրանք կարողացան հանդիսատեսի սրտին ու մտքին հասցնել  իրենց ներկայացրած յոթ հրաշալիքների խոր իմաստը, հուզել  բոլորին և  համոզել, որ իրենք արժևորում են այն մեծությունները, որոնց մասին խոսում են:  
 Իսկ դա հնարավոր չէր լինի, եթե դասվար Մարգարիտա Մկրտումյանը նրանց հոգում    չսերմաներ այդ արժեքները: Արժեքներ, որոնք  դաստիարակում են  մարդուն, մորը, մանկությունը, սերը, կյանքը, սիրտը և հայրենիքը գնահատող սերունդ:

 Միջոցառումից հետո ծնողները շնորհակալություն հայտնեցին տնօրինությանը և երիտասարդ դասվարին հաճելի ու անմոռաց պահեր պարգևելու համար:



Monday, March 11, 2013

Մարտի 8




Մարտի 7-ին Իջևանի հ.1 հիմնական դպրոց մտնող յուրաքանչյուր ոք հաճելի անակնկալի հանդիպեց. դպրոցի առաջին հարկը ձևավորված էր շնորհաշատ աշակերտների ձեռքով պատրաստված գեղեցիկ ծաղկեփնջերով, որոնք ամենատարբեր ձևի  և գույնի էին:  Ծաղիկները ողջ օրվա ընթացքում հաճելի լիցքեր տվեցին բոլորին: Թե ուսուցիչները, թե աշակերտները մեծ հետաքրքրությամբ կանգնում էին յուրաքանչյուր ցուցանմուշի մոտ և հիանում  նրանով:


Իսկ օտար լեզվի մասնախումբը հաճելի անակնկալ էր պատրաստել վետերան ուսուցիչների համար. մասնախմբի պատրաստած պլակատը  ֆրանսերենով շնորհավորում էր
դպրոցի բազմավաստակ ուսուցիչներին:







Sunday, March 10, 2013

Անդրանիկ Օզանյան 148

Մասնակիցներ


Միջոցառման սրահը ձևավորված էր Անդրանիկ Օզանյանի տարբեր տարիների լուսանկարներով, պատերին փակցված էին ինչպես իր խոսքերը, այնպես էլ մեծերի խոսքերը զորավարի մասին:
Գեղեցիկ այս մտահղացման հեղինակները դպրոցի ուսուցչի օգնականներն էին, ում էլ վերջում շնորհակալություն հայտնեցին միջոցառման բոլոր մասնակիցները: