Friday, May 18, 2012

Վոլեյբոլի մրցաշար

Մայիսի 11-ին տեղի ունեցավ վոլեյբոլի մրցաշարի բացումը: մրցույթը նվիրված էր Շուշիի ազատագրման 20-ամյակին: Մասնակցում էին 8-րդ և 9-րդ դասարանների տղաների և աղջիկների թիմերը:




Ծաղկի տոն



Մայիսի 15-ին Իջևանի համար 1 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը  կազմակերպել էր «Ծաղկի տոն»: Դպրոցի միջանցքները զարդարված էին բազմատեսակ սենյակային ծաղիկներով: յուրաքանչյուր դասարան ձևավորել էր մի անկյուն, որտեղ ներկայացված էին նաև ծաղկային ձևավորումներ: Դասարանները պատրաստել էին նաև պլակատներ և գեղեցւկ համարներ:







Աղջիկներ-աղջիկներ

Մայիսի 12-ին Իջևանի համար 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ավանդական «Աղջիկներ-աղջիկներ» միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին VIIա և  VIIբ դասարանի աղջիկները: Նրանք ներկաներին ցուցադրեցին անցած տարիների ընթացքում իրենց սովորածը: Միջոցառումը մրցույթային էր: Աղջիկները մրցեցին կարուձևի, խոհարարության, ծաղկեփնջերի ձևավորման իրենց վարպետությամբ: Նրանք շատ արագ պատրաստեցին համեղ աղցաններ, ձևավորեցին տոնական տորթ, կարեցին գոգնոց և պատրաստեցին գեղեցիկ ծաղկեփունջ:
Այս ամենն ուղեկցվում էր երգ ու պարով, վիկտորինայով, և, իհարկե, ժյուրիի դրվատանքի խոսքերով:
VIIբ դասարանի տղաները անակնկալ էին պատրաստել. նրանք, գլխաշորերով և գոգնոցներով զինված, պատրաստեցին մրգային աղցան: Համառ մրցակցության արդյունքում հաղթեց VIIբ դասարանը:




Հավելենք, որ միջոցառումը կազմակերպել էր տեխնոլոգիայի ուսուցչուհի Լեյլի Մարկոսյանը: Գոհ էին բոլորը` ժյուրին, հյուրերը, խնողները, աշակերտները:

Հաղթանակի օրը



 Մայիսի 10-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Շուշիի ազատագրման 20- ամյակին: Այն կազմակերպել էին դպրոցի աշխատող ուսուցչի օգնականները, ովքեր արդեն մի քանի միջոցառումների հեղինակ են:

Աշակերտները հուզիչ խոսքերով  ու երգերով ներկայացրին հայ ժողովրդի պատմությունը և մայիսյան հաղթանակները: երեխաների ոգևորությունը փոխանցվեց ներկաներին: Վերջում աշակերտները շուրջպար բռնեցին. թնդաց ավանդական Քոչարին:

Friday, May 11, 2012

XXI դարի երիտասարդները


Մե’նք` XXI դարի երիտասարդներս, միշտ հավատարիմ կլինենք այս կարգախոսին.« Ձեր ապագան դուք նվաճում եք ձեր ձեռքերով»: XXI դարը լի է անակնկալներով: XXI դարի երիտասարդությունը պատրաստվում է նաև աստղեր իջեցնել երկնքից:
Մեր միակ նպատակն է, որ շրջանավարտներին հնարավորինիս չափ օգնենք մասնագիտության ընտրության հարցում: Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենակարևոր գործընթացներից մեկն է: Շատ կարևոր է , որ այդ ժամանակ երեխաներն ու ծնողները գան ընդհանուր հայտարարի: Հաճախ լինում են դեպքեր, որ երեխաները դիմում են ինքնուրույնության:Միգուցե դա խնդրի հեշտ լուծումն է:

Երիտասարդությունը դեպի ապագան տանող կամուրջն է, և եթե այդ կամրջի ամրակները` ներկան, թույլ են, ապա կամուրջն էլ խարխլվելու է վաղ թե ուշ: Եվ եթե յուրաքանչյուրս գոնե մի ամրակ  գցենք, ապա  կամուրջը հաստատուն կմնա:




Սիրելի’ երիտասարդ, այսօր ճիշտ ընտրիր մասնագիտությունդ, որ վաղը չփոխես այն:

Գարուն


Առանց մոր չկա գարուն, առանց գարնան`մայր:
Եվ պատահական չէ, որ մեր շատ բանաստեղծներ համատեղում են մորը և գարունը: Սեր մոր նկատմամբ, անսահման սպասում գարնան նկատմամբ:
Եվ հենց այն, որ Իջևանի Սպ.  Սարգսյանի անվան համար 1 հիմնական դպրոցի Vա  դասարանիցիները դասղեկ Լ. Բադալյանի օգնությամբ կազմակերպեցին այդ հրաշալի միջոցառումը, կրկին պատահական չէր: Երեխաները` կյանքի ծաղիկները, փորձեցին (իհարկե, այդ փորձը ստացվեց) անհուն քնքշանքով ցուցաբերել իրենց սերը մոր և բնության նկատմամբ: