Մարտի 27-ին հանրապետությունում մեկնարկեց Մանկական գրքի շաբաթը, որն ամեն տարի անցկացվում է Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ: ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը և մի խումբ գրողներ այդ օրը մեր դպրոցի հյուրերն էին: Դահլիճը լեփ-լեցուն էր: Հյուրերի թվում էին սիրված մանկագիրներ Լիպարիտ Սարգսյանը, Երվանդ Պետրոսյանը, "Կանչ" թերթի խմբագիր Վարուժան Մնացականյանը, "Ծիծեռնակ" ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը, մեր հայրենակից գրողներ Կորյուն Առաքելյանը, Զավեն Պետրոսյանը, Սամվել Բեգլարյանը և այլոք: Բանաստեղծները կարդացին իրենց ստեղծագործություններից, աշակերտները ևս ասմունքեցին և ներկայացրին հյուրերի բանաստեղծությունները: Միջոցառման ավարտին հյուրերը դպրոցի գրադարանին նվիրեցին իրենց գրքերը` մակագրություններով:
No comments:
Post a Comment