Sunday, September 6, 2015

Սեպտեմբերի 1

Սեպտեմբերը կրկին դեպի դպրոց է կանչել բոլոր երեխաներին , և նրանք, թողնելով ամառային խաղերն ու զվարճանքները, կարոտած դասերին,  ընկերներին և ուսուցիչներին, վերադարձել են հարազատ կրթօջախ: Սեպտեմբերի 1-ին դպրոցի բակում կազմակերպվել էր փոքրիկ միջոցառում: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո աշակերտների, ուսուցիչների և ծնողների համար մեկնարկեց նոր ուսումնական տարին: Ողջույնի խոսք ասացին տնօրեն Ա. Փաշինյանը, դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Ա. Ծերունյանը, իր օրհնությունը աշակերտական և ուսուցչական կոլեկտիվներին տվեց քահանա հայր Սիմեոնը: Այնուհետև առաջին դասարանցիներին իրենց պատգամը հղեցին դպրոցի ավագ դասարացիները, ելույթ ունեցան դպրոցի պարի խմբակի սաները:
 Բոլորն ուրախ էին, առույգացած, թարմացած: Իսկ առաջին դասարանցիները  շփոթված էին և զարմացած: Նրանք սպասում էին իրենց համար նոր աշխարհի բացահայտմանը, որի դռները գիտության ոսկե բանալիով բացեց մանուկներին քաջ հայտնի Բուրատինոն: Երեխաները առաջին զանգի հնչյունների ղողանջի ներքո մտան դպրոց. սկսվեց 2015-2016 ուսումնական տարին: