Monday, December 14, 2015

Դժվար տարիք


Դեկտեմբերի 4-ին դպրոցում անցկացվեց սեմինար` <<Դեռահասության տարիքի ճգնաժամը>> թեմայով: Սեմինարին մասնակցում էին դպրոցի ուսուցիչները: Դպրոցի հոգեբան Մարիաննա Մարդանյանը մանրամասնորեն անդրադարձավ դեռահասության հետ կապված խնդիրներին, մասնավորապես խոսեց տվյալ տարիքում դաստիարակության ոճերի ազդեցության, առաջացող ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունների մասին: Անդրադարձ կատարվեց նաև հասակակիցների և մեծահասակների հետ փոխհարաբերությունների հարցերին: Հոգեբանն առանձնապես կարևորեց ծնողավարման հմտությունները, քանի որ դեռահասների ու ծնողների միջև հենց այս տարիքում են առաջանում կոնֆլիկտներ և հակասություններ:
Առաջիկայում նախատեսվում են սեմինարներ նաև ութերորդ դասարանների աշակերտների ծնողների համար:

Tuesday, December 8, 2015




 Դպրոցի հինգից յոթերորդ դասարանի աղջիկները միշտ անհամբերությամբ են սպասում տեխնոլոգիայի դասերին: Ուսուցչուհին` Լուսինե Մելիքսեթյանը, գտել է այդ դասաժամերը հետաքրքիր անցկացնելու բանալին:  Դպրոցում կան բոլոր պայմանները թխվածքներ թխելու, աղցաններ պատրաստելու համար:  Աղջիկները, օգտվելով այդ հնարավորությունից, ի կատար են ածում իրենց ամենատարբեր մտահղացումները:  Համեղ աղցաններով և փխրուն թխվածքաբլիթներով աղջիկները  հյուրասիրում են իրենց դասարանի տղաներին և ուսուցիչներին: