Thursday, March 31, 2016

Բանակի օր



Այն փաստը, որ դպրոցում դասերը դադարեցված են, չխանգարեց դպրոցի ավագ  դասարանների աշակերտներին  կազմակերպված ձևով  հունվարի 28-ին՝ հայոց բանակի ստեղծման օրը,  ներկայանալ դպրոց՝ հանդիսավոր տողանի :  Առավոտյան ժամը 10-ին աշակերտները արդեն շարված էին: Դպրոցի զինղեկ Ռ. Քամալյանը զեկուցեց տնօրեն Ա. Փաշինյանին աշակերտների պատրաստվածության մասին, որից հետո հանդես եկավ հայկական զինված ուժերի մասին զեկուցումով:
Այնուհետև ելույթ ունեցավ իններորդ դասարանի աշակերտուհի Շուշաննա Վանեսյանը: 
Նախապես որոշվել էր, որ դպրոցի  Պատանի երկրապահ ակումբի սերժանտական
դասընթացներն անցած աշակերտները այդ օրը կստանան իրենց վկայականները: Դպրոցի տնօրեն Ա. Փաշինյանը հանդիսավոր կերպով հանձնեց սերժանտական կոչման վկայականները:
Վերջում հնչեցին հայրենասիրական երգեր, որոնց հնչյուններն անտարբեր չթողեցին աշակերտներին: