Ուսումնական տարին, որպես կանոն եզրափակվում է հրաժեշտի միջոցառումներով: Այս տարի մեր դպրոցին հրաժեշտ տվեցին 61 շրջանավարտ: Գեղեցիկ և տոնական զարդարված
բեմահարթակին, որը մեծ նավ է հիշեցնում, հուզված իններորդցիներն են, ովքեր խիզախ նավաստիների նման 9 տարի նավարկելով՝ հասել են ափ և պետք է խարիսխ նետեն: Բայց մինչ այդ նրանք ներկայացնում են աշխարհի յոթ անհայտ հրաշալիքները, այն արժեքները, որոնք ուսումնառության 9 տարիների ընթացքում իրենք սովորել են գնահատել ու պահպանել: Դրանք են մարդը, մայրը, մանուկը, սերը, կյանքը, սիրտը և հայրենիքը:
...Նավաստիները շփոթված են, չգիտեն, թե որ ուսումնական հաստատությունն են ընտրելու՝ ուսումը շարունակելու համար: Նավապետը, պատմաբանը և աշխարհագրագետը ներկայացնում են քաղաքի դպրոցների պատմությունը և բարի ճանապարհ մաղթում իններորդցիներին: Եվ ահա նրանք բարձրանում են տախտակամած՝ հրաժեշտ տալու իրենց անբաժան ուղեկիցներին, ՛՛ում ուսուցիչ անունն են տվել՛՛:
Հրաժեշտի հուզիչ խոսքեր, արցունքներ, ժպիտներ... Ամեն ինչ խառնվել էր իրար...