Sunday, March 19, 2017

Բարով եկար, Նոր տարի












Նոր տարին ամենասիրելի և սպասված տոնն է ամբողջ աշխարհի երեխաների համար: Մեր դպրոցի աշակերտները ևս անհամբեր սպասում էին ուրախ ու զվարթ այդ տոնին : Եվ տոնին ընդառաջ տարբեր դասարաններում կազմակերպվեցին միջոցառումներ: Դպրոցի աշակերտական խորհուրդը  կազմակերպեց ամանորյա դիմակահանդես, որին մասնակցում էին ութերորդ և իններորդ դասարանների աշակերտները: Ուրախ երգ ու պարով, զվարճալի խաղերով, հումորով և ծիծաղով   հրաժեշտ տալով հին տարուն՝ բոլորը մեծ սպասումներով դիմավորում են Նոր տարին:









Հայ Ասպետ




 Դպրոցի երիտասարդ կազմակերպիչ Սյուզաննա Պետրոսյանի և աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ դպրոցում կազմակերպվեց   ՛՛Հայ ասպետ՛՛ հեռուստախաղի մեր տարբերակը: Խաղին մասնակից աշակերտները բաժանված էին երեք թիմի՝ ԿԱՐՄԻՐ,  ԿԱՊՈՒՅՏՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ:  Խաղին մասնակցում էին VII-IX դասարանների աշակերտները: Թիմերը նախապես տքնաջան պատրաստվել էին խաղին, պարապել հարցաշարերով, սովորել հայրենասիրական երգեր ու պարեր:   Ընտրվել էր անաչառ ժյուրի՝ տնօրեն Ա. Փաշինյանի գլխավորությամբ:  Երեք թիմերն էլ վստահ պատասխանում էին հարցերին, ոգևորությոմբ կատարում երգերն ու կրակոտ հայկական պարերը:  Իսկ խաղի վերջում իսկական անակնկալ էր, երբ հաշվելով միավորները՝ ժյուրին հայտարարեց, որ երեք թիմերն էլ հավաքել են հավասար միավորներ:  Ժյուրին որոշեց  հաղթողին որոշելու համար լրացուցիչ հարցեր չտալ, քանի որ այդ արդյունքը արտացոլում էր մրցույթի իրական պատկերը: