Tuesday, April 17, 2018

Շաբաթօրյակ






















Չնայած անձրևային եղանակին` դպրոցի աշակերտները և ուսուցիչները ակտիվ մասնակցություն ունեցան  ապրիլի 14-ին կազմակերպված հանապետական շաբաթօրյակին:  Երեխաները մաքրեցին դասասենյակները, փխրեցրին դպրոցամերձ հողամասի մի հատվածը, իսկ երկրորդ դասարանցիները կազմակերպեցին ծառատունկ, քաղհանեցին իրենց հատկացված  տարածքը:

Ֆրանկոֆոնիայի ամիս


Մարտի 20-ը ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ մարտի 20-ից ապրիլի 20-ը դպրոցում հայտարարվել է ֆրանկոֆոնիայի ամիս: Դրա շրջանակներում կազմակերպվում են փոքրիկ միջոցառումներ, զեկուցումներ, ունկնդրումներ,
 պատրաստվել են վահանակներր և ստենդներ, բեմադրվել է  թատերական ներկայացում: 

Հաճելի անակնկալ



Ութերորդ բ դասարանի աշակերտները, ծնողական խորհրդի հետ միասին,  ապրիլի 7-ի կապակցությամբ հաճելի անակնկալ մատուցեցին ուսուցիչներին և մայրիկներին:  Երեխաները գեղեցիկ ձևավորել էին դասասենյակը,  պատրաստել մորը նվիրված երգեր և բանաստեղծություններ, բեմադրել պարեր: Միջոցառման վերջում ներկաներից յուրաքանչյուրին   աշակերտները մեկական վարդ   նվիրեցին: 
  Այս փոքրիկ միջոցառումը կարևորվում է նրանով, որ ամեն ինչ արվել էր ինքնաբուխ, աշակերտների ցանկությամբ  և ի սրտե, ինչի համար  ուրախ էին բոլոր պարապող ուսուցիչները: 

Monday, April 9, 2018

Սպորտլանդիա

Հայաստանի հանրապետության և Արցախի հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում անցկացվող "Սպորտլանդիա" մարզական խաղը մեծ հաջողություններ է գրանցում դպրոցի մարզական կյանքում:  Մեր դպրոցի  I-III  և IV-VII դասարանները ներկայացնող 2 թիմերը, հաղթելով տարածքային փուլում, դուրս են եկել մարզային փուլ:
  Ապրիլի 9-ին տեղի ունեցավ I-III դասարանների մարզային փուլը: Մասնակցում էին յուրաքանչյուր տարածաշրջանից հաղթող ճանաչված երկուական թիմ` Բերդի հ. 3  և  հ.4 հիմնական, Դիլիջանի հ.2  և հ. 4 հիմնական, Իջևանի հ.1 և հ. 3 հիմնական, Բերդավանի և Բագրատաշենի միջնակարգ դպրոցների թիմերը: Համառ ու երկարատև պայքարում հաղթանակը տարավ մեր դպրոցի թիմը` արժանիորեն գրավելով առաջին տեղը: Երկրորդ տեղը գրավեց Դիլիջանի հ.2 հիմնական դպրոցի թիմը, երրորդ մրցանակը շնորհվեց Իջևանի հ.3 հիմնական և Դիլիջանի Հ.4 հիմնական դպրոցների թիմերին:
   Նշենք, որ առաջին և երկրորդ տեղը գրաված թիմերը կմասնակցեն Գյումրիում կայանալիք հանրապետական փուլին և կվիճարկեն հաղթողի կոչումը:

Ապրիլի 7-ին...



Ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության
 տոնի կապակցությամբ աշակերտական խորհուրդը  դպրոցի առաջին հարկի միջանցքում կազմակերպել էր փոքրիկ միջոցառում: Դպրոցի շնորհալի աշակերտները  իրենց երգ ու պարով շնորհավորեցին ուսուցչուհիների և դասընկերուհիների տոնը և գարնանային տրամադրությւն պարգևեցին նրանց: