Monday, April 9, 2018

Սպորտլանդիա

Հայաստանի հանրապետության և Արցախի հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում անցկացվող "Սպորտլանդիա" մարզական խաղը մեծ հաջողություններ է գրանցում դպրոցի մարզական կյանքում:  Մեր դպրոցի  I-III  և IV-VII դասարանները ներկայացնող 2 թիմերը, հաղթելով տարածքային փուլում, դուրս են եկել մարզային փուլ:
  Ապրիլի 9-ին տեղի ունեցավ I-III դասարանների մարզային փուլը: Մասնակցում էին յուրաքանչյուր տարածաշրջանից հաղթող ճանաչված երկուական թիմ` Բերդի հ. 3  և  հ.4 հիմնական, Դիլիջանի հ.2  և հ. 4 հիմնական, Իջևանի հ.1 և հ. 3 հիմնական, Բերդավանի և Բագրատաշենի միջնակարգ դպրոցների թիմերը: Համառ ու երկարատև պայքարում հաղթանակը տարավ մեր դպրոցի թիմը` արժանիորեն գրավելով առաջին տեղը: Երկրորդ տեղը գրավեց Դիլիջանի հ.2 հիմնական դպրոցի թիմը, երրորդ մրցանակը շնորհվեց Իջևանի հ.3 հիմնական և Դիլիջանի Հ.4 հիմնական դպրոցների թիմերին:
   Նշենք, որ առաջին և երկրորդ տեղը գրաված թիմերը կմասնակցեն Գյումրիում կայանալիք հանրապետական փուլին և կվիճարկեն հաղթողի կոչումը:

No comments:

Post a Comment