Friday, May 11, 2012

Գարուն


Առանց մոր չկա գարուն, առանց գարնան`մայր:
Եվ պատահական չէ, որ մեր շատ բանաստեղծներ համատեղում են մորը և գարունը: Սեր մոր նկատմամբ, անսահման սպասում գարնան նկատմամբ:
Եվ հենց այն, որ Իջևանի Սպ.  Սարգսյանի անվան համար 1 հիմնական դպրոցի Vա  դասարանիցիները դասղեկ Լ. Բադալյանի օգնությամբ կազմակերպեցին այդ հրաշալի միջոցառումը, կրկին պատահական չէր: Երեխաները` կյանքի ծաղիկները, փորձեցին (իհարկե, այդ փորձը ստացվեց) անհուն քնքշանքով ցուցաբերել իրենց սերը մոր և բնության նկատմամբ:

Յուրաքանչյուրի արտասանությունը մի փոքրիկ դրամատիկ պատկեր էր, իսկ նրանց կատարած արտառուչ երգերը դուրս հորդեցին լուսամուտներից և տարածվեցին ողջ քաղաքով:
Գարունն իրենն արեց: Բոլորի երակներում արյունը խլրտում էր , իսկ սրտները` արագ բաբախում:

Համոզվե'ք ինքներդ:






No comments:

Post a Comment