Friday, May 18, 2012
Ծաղկի տոն
Մայիսի 15-ին Իջևանի համար 1 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր «Ծաղկի տոն»: Դպրոցի միջանցքները զարդարված էին բազմատեսակ սենյակային ծաղիկներով: յուրաքանչյուր դասարան ձևավորել էր մի անկյուն, որտեղ ներկայացված էին նաև ծաղկային ձևավորումներ: Դասարանները պատրաստել էին նաև պլակատներ և գեղեցւկ համարներ:

Աղջիկներ-աղջիկներ
VIIբ դասարանի տղաները անակնկալ էին պատրաստել. նրանք, գլխաշորերով և գոգնոցներով զինված, պատրաստեցին մրգային աղցան: Համառ մրցակցության արդյունքում հաղթեց VIIբ դասարանը:
Հաղթանակի օրը
Աշակերտները հուզիչ խոսքերով ու
երգերով ներկայացրին հայ ժողովրդի պատմությունը և մայիսյան հաղթանակները:
երեխաների ոգևորությունը փոխանցվեց ներկաներին: Վերջում աշակերտները
շուրջպար բռնեցին. թնդաց ավանդական Քոչարին:Friday, May 11, 2012
XXI դարի երիտասարդները
Մե’նք` XXI դարի երիտասարդներս,
միշտ հավատարիմ կլինենք այս կարգախոսին.« Ձեր ապագան դուք նվաճում եք ձեր ձեռքերով»:
XXI դարը լի է անակնկալներով: XXI դարի երիտասարդությունը պատրաստվում է նաև
աստղեր իջեցնել երկնքից:
Մեր միակ նպատակն է, որ
շրջանավարտներին հնարավորինիս չափ օգնենք մասնագիտության ընտրության հարցում:
Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենակարևոր գործընթացներից մեկն է: Շատ
կարևոր է , որ այդ ժամանակ երեխաներն ու ծնողները գան ընդհանուր հայտարարի: Հաճախ
լինում են դեպքեր, որ երեխաները դիմում են ինքնուրույնության:Միգուցե դա խնդրի
հեշտ լուծումն է:
Սիրելի’ երիտասարդ, այսօր
ճիշտ ընտրիր մասնագիտությունդ, որ վաղը չփոխես այն:
Գարուն
Եվ պատահական չէ, որ մեր շատ բանաստեղծներ համատեղում են մորը և գարունը: Սեր մոր նկատմամբ, անսահման սպասում գարնան նկատմամբ:
Եվ հենց այն, որ Իջևանի Սպ. Սարգսյանի անվան համար 1 հիմնական դպրոցի Vա դասարանիցիները դասղեկ Լ. Բադալյանի օգնությամբ կազմակերպեցին այդ հրաշալի միջոցառումը, կրկին պատահական չէր: Երեխաները` կյանքի ծաղիկները, փորձեցին (իհարկե, այդ փորձը ստացվեց) անհուն քնքշանքով ցուցաբերել իրենց սերը մոր և բնության նկատմամբ:
Subscribe to:
Comments (Atom)








