Փետրվարի 28-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հիշատակի դաս-միջոցառում՝ նվիրված սումգայիթյան ոճրագործության 25-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի իններորդ դասարանցիները, աշակերտական խորհրդի անդամները, ուսուցիչներ:
25 տարի առաջ Սումգայիթում կատարվեց մեծ հայասպանություն, ջարդ՝ թուրքական վայրագության բոլոր դրսևորումներով: Մարդկանց սպանում էին միայն նրա համար, որ հայ էին: Եվ ոչ միայն սպանում էին, այլև նրանց վրա լցնելով տարիների ընթացքում քրտինքով ձեռք բերված տնային կահ-կարասին ու կահույքը, այրում էին: Նկարագրելով քսաներորդ դարավերջի ողբերգությունը, աշակերտները հարց էին տալիս. որտեղի՞ց է գալիս այդ անասնական ատելությունը հայերի հանդեպ, և արդյո՞ք որևէ մեկը պատասխան է տալու:
Սակայն միջոցառումը միայն ցավի մասին չէր: Այլ նաև մեր ազգի լուսավոր ապագայի, նրա լինելիության ու հավերժության մասին էր: Միջոցառման վերջում հնչեց այն միտքը, որ պետք է կտրել չարյաց արմատները, որպեսզի չարի սերմը այլևս թունավոր պրուղներ չտա: