Sunday, February 3, 2013

Հայոց բանակի 21-ամյակը

2013թ հունվարի 25-ին Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայկական բանակի ծննդյան տարելիցին: Այս տոնը միշտ էլ մեծ ոգևորությամբ է նշվում մեր դպրոցի աշակերտների կողմից, քանզի բոլորն էլ գիտակցում են բանակի կարևորությունը:. 
Պատերազմի բովում ծնվեց հայոց բանակը, կամավորական գնդերը աստիճանաբար վերածվեցին կանոնավոր զորամասերի: Բանակը կայացավ, որ անառիկ մնան Հայաստանի սահմանները, որ հայ մայրերը հանգիստ լինեն իրենց զավակների   համար: 

Երեխաների շուրթերից հնչած ամեն բառը կարծես երդում էր,   հայրենիքի ապագա զինվորների երդում: Ուրախ երգն ու պարը թևածում էին դպրոցում, բայց բոլորը մտքով բանակում էին. մեկը՝ զինվոր որդու, մյուսը՝ զինվոր եղբոր հետ: Աշակերտների զինվորական հագուստները առավել քան  տպավորիչ էին: 
Ավելացնենք, որ միջոցառման հեղինակը դպրոցի աշակերտական խորհուրդն էր:

No comments:

Post a Comment