Մարտի 8
Մարտի 7-ին Իջևանի հ.1 հիմնական դպրոց մտնող յուրաքանչյուր ոք հաճելի անակնկալի հանդիպեց. դպրոցի առաջին հարկը ձևավորված էր շնորհաշատ աշակերտների ձեռքով պատրաստված գեղեցիկ ծաղկեփնջերով, որոնք ամենատարբեր ձևի և գույնի էին: Ծաղիկները ողջ օրվա ընթացքում հաճելի լիցքեր տվեցին բոլորին: Թե ուսուցիչները, թե աշակերտները մեծ հետաքրքրությամբ կանգնում էին յուրաքանչյուր ցուցանմուշի մոտ և հիանում նրանով:
Իսկ օտար լեզվի մասնախումբը հաճելի անակնկալ էր պատրաստել վետերան ուսուցիչների համար. մասնախմբի պատրաստած պլակատը ֆրանսերենով շնորհավորում էր
դպրոցի բազմավաստակ ուսուցիչներին:
No comments:
Post a Comment