Wednesday, May 8, 2013

Ֆրանսիական երգը՝ դպրոցի բեմում



                              
Ապրիլի 18-ին տեղի  ունեցավ ֆրանսիական երգին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել էր  օտար լեզվի ուսուցչուհի Ս. Հովհաննիսյանը:  Միջոցառմանը մասնակցում էին VIա և VIIIա դասարանների աշակերտները: Երեխաները լավագույնս ներկայացրին 20-րդ դարի ֆրանսիական երգի  հայտնի կատարողներին՝ Սալվադորե Ադամոյին, Ժո Դասենին, Էդիթ Պիաֆին, ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրին:  Նշենք, որ երեխաները խոսում էին հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով:  Հնչեցին կենդանի կատարումներ, որոնք հիացմունք պատճառեցին հանդիսատեսին: Առանձնակի ջերմությամբ ընդունվեցին Լիլիթ Մարությանի, Դիանա Սարուխանյանի  և Աննա Այդինյանի կատարումները: Դահլիճը շնչում էր ֆրանսիական շնչով, որին նպաստում էին մասնակիցների գեղեցիկ խոսքը, երգը, պարը և բեմական պահվածքը: 

Հրաժեշտ Այբբենարանին


                                       

Ահա այսպես որախ ու զվարթ էին դպրոցի առաջին դասարանցիները՝ իրենց տոնին՝ 
՛՛ Հրաժեշտ  Այբբենարանին՛՛ միջոցառմանը: Դասվարներ Օ. Հարությունյանը և Լ. Հովակիմյանը ջանք ու եռանդ չէին խնայել, որպեսզի  իրենց փոքրիկ սաներն այդ օրը հավուր պատշաճին ներկայանային հանդիսատեսին:  Իսկ փոքրիկները հուսախաբ չարեցին և դրսևորեցին իրենց լավագույն կողմերով: Մեսրոպ Մաշտոցին և հայոց լեզվին նվիրված բանաստեղծությունները՝ նոր տառաճանաչ դարձած երեխաների շութերից հնչող երդման էին նման:   

ՔՊ օրը դպրոցում




Վեցերորդ դասարանցիները երկար դասամիջոցին անցկացրին մրցույթ-վիկտորինա, իսկ ավագ դասարանցիների համար դպրոցի պատմության ուսուցչուհի Է. Մատինյանը կարդաց դասախոսություն՛՛ Արցախյան պատերազմը որպես ազատագրական պայքարի դրսևորում՛՛ թեմայով:  Հինգերորդ դասարանցիներն այդ օրը ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացրին բամբակաթանզիֆային դիմակապերով: