Wednesday, May 8, 2013

Ֆրանսիական երգը՝ դպրոցի բեմում



                              
Ապրիլի 18-ին տեղի  ունեցավ ֆրանսիական երգին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել էր  օտար լեզվի ուսուցչուհի Ս. Հովհաննիսյանը:  Միջոցառմանը մասնակցում էին VIա և VIIIա դասարանների աշակերտները: Երեխաները լավագույնս ներկայացրին 20-րդ դարի ֆրանսիական երգի  հայտնի կատարողներին՝ Սալվադորե Ադամոյին, Ժո Դասենին, Էդիթ Պիաֆին, ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրին:  Նշենք, որ երեխաները խոսում էին հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով:  Հնչեցին կենդանի կատարումներ, որոնք հիացմունք պատճառեցին հանդիսատեսին: Առանձնակի ջերմությամբ ընդունվեցին Լիլիթ Մարությանի, Դիանա Սարուխանյանի  և Աննա Այդինյանի կատարումները: Դահլիճը շնչում էր ֆրանսիական շնչով, որին նպաստում էին մասնակիցների գեղեցիկ խոսքը, երգը, պարը և բեմական պահվածքը: 

No comments:

Post a Comment