Ամեն տարի մայիսյան հաղթանակներին նվիրված միջդասարանական սպորտլանդիաները ավանդույթ են Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում: Այս տարի որոշվեց կազմակերպել միջդպրոցական սպորտլանդիա: Հրավերներ ուղարկվեցին քաղաքի մի քանի դպրոցների, որոնցից հրավերն ընդունեց Իջևանի հ. 3 հիմնական դպրոցը:
Ահա, թիմերը պատրաստ են, և պայքարն սկսված է: Երկու թիմերն էլ լավ էին նախապատրաստվել խաղին, պարապող ուսուցիչները՝ Սարմեն Ամիրյանը, Համլետ Այդինյանը և Անուշ Հարությունյանը ջանք չէին խնայել, որպեսզի իրենց սաները հանդես գան լավագույն կողմերով: Այժմ էլ լարված հետևում էին նրանց խաղին: Հանդիսատեսների ոգևորությունը չափ ու սահման չուներ:
Այդ լարված պայքարում, սակայն, հ. 1 հիմնական դպրոցի ՛՛Արծվիկ՛՛ թիմն ավելի արագաշարժ գտնվեց և նվաճեց հաղթանակը: