Friday, June 7, 2013

Միջդպրոցական սպորտլանդիա

Ամեն տարի մայիսյան հաղթանակներին նվիրված միջդասարանական սպորտլանդիաները ավանդույթ են Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում: Այս տարի   որոշվեց կազմակերպել միջդպրոցական սպորտլանդիա: Հրավերներ ուղարկվեցին քաղաքի մի քանի դպրոցների, որոնցից հրավերն ընդունեց  Իջևանի հ. 3 հիմնական դպրոցը:   
Ահա, թիմերը պատրաստ են, և պայքարն սկսված է: Երկու թիմերն էլ լավ էին նախապատրաստվել խաղին, պարապող ուսուցիչները՝ Սարմեն Ամիրյանը, Համլետ Այդինյանը և Անուշ Հարությունյանը ջանք չէին խնայել, որպեսզի իրենց սաները հանդես գան լավագույն կողմերով: Այժմ էլ լարված հետևում էին նրանց խաղին: Հանդիսատեսների ոգևորությունը չափ ու սահման չուներ: 
Այդ լարված պայքարում, սակայն,  հ. 1 հիմնական դպրոցի ՛՛Արծվիկ՛՛  թիմն ավելի արագաշարժ գտնվեց և նվաճեց հաղթանակը: 

                     



No comments:

Post a Comment